ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Բրոդվեյ

ՖՈՏՈ

Բրոդվեյը ուղղակի փողոց չէ ԱՄն–ի Նյու Յորք քաղաքում, այն թատրոնների, մյուզիքլների և զանգվածային մշակույթի համաշխարհային խորհրդանիշ է։ «Բրոդվեյ» բառի իմաստը գալիս է անգլերեն «Broad Way» բառից, որը նշանակում է «լայն ճանապարհ»։

Այսօր «Բրոդվեյ» բառը վերաբերում է ոչ միայն Նյու Յորքի Բրոդվեյ փողոցին, այլ նաև Բրոդվեյի թատրոնին ընդհանրապես, ինչպես նաև ամենաբարձր մակարդակի կոմերցիոն թատերական հաստատություններին (հատկապես մյուզիքլներին)։

Ի սկզբանե Բրոդվեյը եղել է Լենապե հնդկացիների  ցեղի  արահետ, որը օգտագործվել է ճանապարհորդության և առևտրի համար։ 1620-ական թվականներին հոլանդացիներին պատկանող այդ արահետը վերածել է ճանապարհի։ Այն ժամանակ այնտեղ ամեն ինչ հոլանդացիներին էր, իսկ քաղաքը կոչվում էր Նոր Ամստերդամ։

Անգլիացիների կողմից 18–րդ դարում իշխանությունը վերցնելուց հետո քաղաքը վերանվանվեց Նյու Յորք իսկ այդ ճանապարհը Բրոդվեյ։ 19-րդ դարը Բրոդվեյի համար թատերական դարաշրջանի սկիզբն էր, այդ փողոցում սկսեցին հայտնվել թատրոններ։ 19-րդ դարի վերջին Բրոդվեյի Թայմս Սքվերի ամբողջ շրջակայքը դարձավ զվարճանքի կենտրոն։ Իսկ 20-րդ դարը Բրոդվեյի «ոսկե դարն» էր: 1920-ականներից 1950-ականները մյուզիքլների ծաղկման դարաշրջանն էր։ Առաջացան լեգենդար ներկայացումներ և կոմպոզիտորներ և Բրոդվեյը դարձավ երաժշտական ​​թատրոնի համաշխարհային չափանիշ։

Ի դեպ, Բրոդվեյը աշխարհի ամենաերկար փողոցներից մեկն է (մոտավորապես 53 կմ), Թայմս Սքվերի լույսերը մնում են վառ օրական 24 ժամ և այդ ավանդույթ 20-րդ դարի սկզբից ի վեր է։ Ճանապարհը անցնում է ամբողջ քաղաքով և շարունակվում դեպի հյուսիս՝ անցնելով փոքր քաղաքներով մինչև Ալբանի։ Սակայն նույնիսկ Նյու Յորքում Բրոդվեյը աչքի է ընկնում իր երկարությամբ, քչերը կանցնեին դրա նույնիսկ կեսը մեկ օրում։ Բրոդվեյը քիչ նմանություն ունի այլ քաղաքների գլխավոր մայրուղիների հետ, ինչպիսիք են Նևսկի պողոտան կամ Ելիսեյան դաշտերը։ Բրոդվեյում բացակայում են գերշքեղ հյուրանոցները, քաղաքի գլխավոր թանգարանները կամ կառավարական գրասենյակները։ Բրոդվեյը հիմնականում կապված է նեոնային լույսերի, թարթող գովազդների և տպավորիչ շոուների հետ, և այդ փողոցը, ընդհանուր առմամբ, արդարացնում է այդ սպասումները։

Իսկ ընդհանրապես ի՞նչ է իրենից ներկայացնում Բրոդվեյը: Դա Թատերական թաղամասում (Մանհեթեն) գտնվող 41 պրոֆեսիոնալ թատրոն է, որի յուրաքանչյուր դահլիճում տեղավորվում է 500+ հանդիսատես, դա նաև փոքր թատրոններ են, որոնք  կոչվում են Off-Broadway և Off-Off-Broadway–ներ։ Բրոդվեյում են եղել ամենաշատ եկամուտ ապահոված մյուզիքլները՝ «Առյուծ արքան», «Օպերայի ուրվականը»: «Թոնի» մրցանակաբաշխությունը Բրոդվեյի, այսպես ասած, «Օսկար»–ն է։ Բացի դա Բրոդվեյի ներկայացումները շրջագայում են ամբողջ աշխարհում, Բրոդվեյի շատ երգեր դառնում են համաշխարհային հիթեր։ Բրոդվեյը մեծ ազդեցություն է ունեցել կինոյի, երաժշտության և փոփ մշակույթի վրա։ Շատ ֆիլմեր և մուլտֆիլմեր հիմնված են նրա մյուզիքլների վրա։ Ընդ որում ինչպես առաջ, այնպես էլ հիմա Բրոդվեյը երազանք է աշխարհի հազարավոր դերասանների համար։

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular