ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բջնի գյուղից դեպի Հրազդան ճանապարհի մի քանի կիլոմետրանոց մերկասառույցի պատճառով շտապօգնությունը չի կարողանում հասնել բուժառուների տուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետությունում տեղացած առատ ձյունը անհարմարություններ է պատճառել նաև Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի բնակավայրի բնակիչներին, հայտնում է Shamshyan.com-ը։
 
Բջնի բնակավայրից դեպի Հրազդան մոտ 30 կիլոմետրանոց ճանապարհահատվածն ամբողջությամբ մերկասառույց է։

Ճանապարհն սպասարկող ընկերությունը ոչինչ չի ձեռնարկել ճանապարհից ձյունը հեռացնելու, հիմա արդեն մերկասառույցը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում Չարենցավանի քաղաքապետի, ճանապարհն սպասարկող ճանշինի հասցեներին՝ ասելով.

«Մարդ ինչ աստիճանի չսիրի իր երկիրը, իր քաղաքացուն, որ նման անփույթ վերաբերմունք ցուցաբերի աշխատանքի նկատմամբ։

Ասում են, թե մենք ճանապարհ ենք բռնում դեպի Եվրոպա։ Եվրոպայում նման անգործության պատճառով պաշտոնյան պաշտոնանկ կարվեր, մինչ այդ սակայն կպարտավորեցնեին, որպեսզի աշխատանքն իդեալական կատարի, անգամ խոշոր չափի գումարով կտուգանվեր։ Իսկ մեզ մոտ Բջնիով Հրազդան ընթանալիս պիտի խաչակնքվես և հույսդ դնես բարձրայալի վրա, որ փորձանքի չես գա։

2 անգամ շտապօգնության կանչ ենք տվել, 2 անգամ էլ շտապօգնությունը չի կարողացել մոտենալ բուժառուի տուն։ Ստիպված մի քանի կիլոմետր ոտքով հիվանդին տեղափոխել ենք հիվանդանոց։ Բա էդ մեր Չարենցավանի մեծն քաղաքապետը ի՞նչ է մտածում, հիմա կփորձի արդարանալ, թե ճանապարհն իմը չէ։ Դա լավ գիտենք, բայց որպես թիվ մեկ պաշտոնյա, քաղաքի հոգսերով մտահոգվող իբրև քաղաքապետ կարող է հետևողականություն ցուցաբերել, որ էդ ճանապարհները մաքրեն»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակիչները խնդրանքով դիմում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, որպեսզի ցուցաբերեն հետևողականություն ու պարտավորեցնեն ճանապարհն սպասարկող ընկերությանը իրական գործով զբաղվեն ու կարճ ժամանակում ճանապարհը մաքրեն մերկասառույցից։ Մերկասառույց, որի պատճառով անգամ ծնողները իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular