ԵՄ-ն Սիրիային կհատկացնի 620 միլիոն եվրո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական Միությունը Սիրիային կհատկացնի 620 միլիոն եվրո՝ պատերազմից հետո վերակառուցման համար։
Եվրոպական Միությունը հայտարարել է Սիրիայի հետ հարաբերություններում «նոր գլխի» մեկնարկի մասին։ Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան այցելել էին Դամասկոս։
Այս միջոցները, որոնք նախատեսված են 2026 և 2027 թվականների համար, ծրագրված են օգտագործել պատերազմից հետո վերակառուցման, պետական հաստատությունների աջակցության և մարդասիրական ծրագրերի համար։