ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու թիրախավորումը որպես պետական քաղաքականություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործող իշխանության վարած հակաեկեղեցական քայլերը վաղուց դուրս են եկել ներքաղաքական վեճերի շրջանակից և վերածվել են համակարգված պետական քաղաքականության, որի առանցքում մեկ պարզ, բայց վտանգավոր նպատակ է՝ ունենալ կառավարելի հոգևոր առաջնորդ, որը կփոխանցի բացառապես կառավարամետ ուղերձներ և կլռեցնի ազգային դիմադրության հոգևոր աղբյուրը։ Այս տրամաբանության մեջ Հայ Առաքելական Եկեղեցին այլևս չի դիտարկվում որպես համազգային ինստիտուտ, այլ ընկալվում է որպես խոչընդոտ իշխանության ամբողջական վերահսկողությանը։

Փաշինյանի քաղաքականության առանցքային նպատակը հայ ժողովրդին զրկելն է իր հոգևոր կապերից՝ եկեղեցին վերածելով իշխող կուսակցության գաղափարախոսական կցորդի։ Սա ոչ թե եկեղեցական բարեփոխումների կամ ներքին կարգավորման փորձ է, այլ ազգային ինքնության հիմնասյուներից մեկի նպատակային ապամոնտաժում։ Եկեղեցու դեմ ուղղված հռետորաբանությունը, վարչական ճնշումները և քրեական գործերը ծառայում են մեկ ընդհանուր ծրագրի՝ հասարակությունը զրկել ինքնուրույն արժեքային համակարգից և այն դարձնել հեշտ կառավարելի։

Եկեղեցու վրա ճնշումը ուղիղ կերպով թուլացնում է Հայաստանը արտաքին սպառնալիքների պայմաններում։ Պատմականորեն Հայ Առաքելական Եկեղեցին եղել է ոչ միայն հավատքի, այլև պետականության բացակայության պայմաններում ազգային ինքնության պահպանման գլխավոր հենարանը։ Այդ հենարանի թուլացումը նշանակում է հասարակության դիմադրողականության նվազում, ինչը հատկապես վտանգավոր է մի տարածաշրջանում, որտեղ ուժի իրավունքը շարունակում է գերակշռել։
Այս իշխանության կողմից սկսած Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հալածանքները այսօր արդեն վերածվել են քրեական գործերի, ձերբակալությունների և հոգևորականության նկատմամբ բացահայտ ճնշումների շղթայի։ Սա այլևս անհատական դրվագների կամ իրավական վեճերի շարք չէ, այլ համակարգային գործընթաց, որի նպատակը հայ ազգային ինքնության հիմնական սյուներից մեկի հետևողական քանդումն է։ Պատահական չէ, որ այս գործընթացը ուղեկցվում է պետական քարոզչությամբ, որը փորձում է եկեղեցին ներկայացնել որպես հետադիմական կամ քաղաքական հակառակորդ։

Հայության հիմնական հոգևոր և խորհրդանշական կենտրոնի՝ Հայ Առաքելական Եկեղեցու թուլացումը պատմականորեն և տրամաբանորեն համապատասխանում է միայն Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ շահերին։ Այդ երկրները տասնամյակներ շարունակ փորձել են հարվածել ոչ միայն Հայաստանի սահմաններին, այլև նրա ինքնության հիմքերին։ Ներկայիս հակաեկեղեցական արշավը հեշտությամբ տեղավորվում է այդ նույն տրամաբանության մեջ՝ անկախ նրանից, թե այն ներկայացվում է ներքին քաղաքական օրակարգի շրջանակում։

Կաթողիկոսի դեմ ընթացող արշավը շատերի համար դարձել է ահազանգ։ Այն հիշեցնում է այն վտանգավոր շղթան, որի մասին վերջին տարիներին զգուշացնում էին տարբեր փորձագետներ։ Եկեղեցին կարող է լինել միայն առաջին քայլը։ Եթե հաջողվի լռեցնել և ենթարկել ամենահին ու համազգային ինստիտուտներից մեկը, ապա հաջորդ թիրախները կանխատեսելի են։

Եթե Փաշինյանի հակաեկեղեցական արշավը հաջող ավարտ ունենա, ապա դրա տրամաբանական շարունակությունը կարող է լինել անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների ուժեղացումը, դրանց փակումը կամ արգելումը, ինչպես նաև քաղաքական դաշտի «մաքրումը»՝ ընդդիմադիր կուսակցությունների արգելման և լուծարման միջոցով։ Այս սցենարը բազմաթիվ անգամներ տեսել ենք տարբեր երկրներում, որտեղ իշխանությունը սկսում է հոգևոր կամ արժեքային կենտրոններից և ավարտում լիակատար քաղաքական վերահսկողությամբ։

Հայաստանը, որը դարեր շարունակ իր ինքնությունը կառուցել է քրիստոնեական հավատքի և եկեղեցու շուրջ, այս պայմաններում կարող է վերածվել դատարկ ձևական պատյանի՝ հարմար արտաքին խաղացողների շահերի սպասարկման համար։ Եկեղեցու համար այսօր մղվող պայքարը միայն կրոնական հաստատության պաշտպանության մասին չէ։ Սա պայքար է Հայաստանի՝ սեփական ապագան ինքնուրույն կերտելու իրավունքի համար, այլ ոչ թե դրսից պարտադրված սցենարներով գոյատևելու։

Պետք է արձանագրել պարզ ճշմարտություն։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ժողովրդավարության մասին բարձրախոսող կենտրոնների աչքի առաջ բացահայտ ցույց է տալիս, որ «ժողովրդավարություն» բառը կարող է զրոյացվել իր բովանդակությամբ։ Իսկ Հայ Առաքելական Եկեղեցու նման հալածանքները ոչ միայն ազգային, այլև համամարդկային ամոթ են, որոնք վաղ թե ուշ դառնալու են ծանր դատավճիռ հենց այդ գործընթացները իրականացնողների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular