ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Թաիլանդ ՝ Երեխաների օր, Բենին ՝ Վուդուի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

976-վախճանվել է հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր Հովհաննես Չմշկիկը։

1283 —ծնվել է  Կիլիկիայի հայկական պետության թագավոր Օշինը:

1780- ազգային բարերար Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրության մասին զեկույց է ներկայացրեց ռուս մեծ զորավար Ալեքսանդր Սուվորովին:

-ծնվել է լեզվաբան, հնդեվրոպաբան, Վիեննայի Մխիթարյան միաբանության վարդապետ Սերովբե Տերվիշյանը, որը հիմնել և խմբագրել է հայերեն առաջին լեզվաբանական հանդեսը («Լեզու»):

1859-ծնվել է Ստեփան Ոսկանյանը, որը  Փարիզում հրատարակել է «Արևմուտք» հանդեսը:

1863-  Կ. Պոլսում լույս է տեսել «Ժամանակ» կիսամսյա հանդեսը (խմբագիր Ստեփան Փափազյան):

1871- ծնվել է  պատմաբան, բյուզանդագետ, բանասեր, շուրջ 80 գիտական աշխատությունների հեղինակ («Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում») Նիկողայոս Ադոնցը (Տեր-Ավետիքյան):

1902 – ծնվել է հայ խորհրդային անասնաբույժ Վրույր Ղազարյանը:

1910- ծնվել է  ճարտարապետ Աշոտ Մնդոյանցը (Կրեմլի Համագումարների պալատի, Մոսկվայի Կալինինի պողոտայի կառուցապատման, Պիցունդայում առողջարանային համալիրի, Մոնրեալի համաշխարհային ցուցահանդեսում ԽՍՀՄ տաղավարի համահեղինակ):

1916- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում տեղի է ունեցել էրզրումի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Նիկոլայ Յուդենիչի զորքը ոչնչացրել է թուրքական 3-րդ բանակը:

1928 –ծնվել է ֆիզիկոս-տեսաբան Անդրեյ Ամատունին:

1929-ծնվել է  երաժշտական կոմեդիայի ժանրի ռեժիսոր Ալեքսանդր Բարսեղյանը:

1931-ծնվել է պատմաբան, մշակութային գործիչ, «Արև» օրաթերթի բազմամյա խմբագիր Ավետիս Յափուճյանը:     

1935- ծնվել է գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը։

1955- ծնվել է հանրաճանաչ ֆուտբոլիստ, մարզիչ Խորեն Հովհաննիսյանը։

1958- ծնվել է ճանաչված դերասան, մշակութային գործիչ, «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Թոխատյանը։

1967- Երևանում գործարկվել է Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը։

2001-հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:

2007-Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Թուլուզ քաղաքում բացվում է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը:                    2008-Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, հայտնի բևեռախույզ Արթուր Չիլինգարովը դարձել  է Ռուսաստանի Դաշնության հերոս:

2012-Բուլղարիայի խորհրդարանը հերթական անգամ ձայների մեծամասնությամբ մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

2012 —վախճանվել է սպա-հետախույզ Գևորգ Վարդանյանը:

2013- եվրոպական երեք տասնյակից ավելի երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան դարձել է առանց վիզայի:

2019-նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները հանդիսավոր արարողությամբ ստացել են մանդատները:

2020-խուճապ է տարածվել Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում,  մոտ 30 րոպե շենքը ցնցվել է:

2023- Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարի պատճառով դադարեցվել է Հայաստանից Արցախի էներգամատակարարումը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 49- Հուլիոս Կեսարն անցել է Ռուբիկոն գետը, իսկ նրա «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք։

1475 —Վասուլայի մոտ Մոլդովայի գասպոդար Շտեֆան Մեծը ջախջախել է օսմանական բանակը:

1601 —անգլիական Օստ-Ինդիա ընկերությունը ստացել է Հնդկաստանում, Հնդկաչինում և Հարավ-արևելյան Ասիայում առևտուր անելու մոնոպոլ իրավունք:

1778 –վախճանվել է շվեդ բնագետ և բժիշկ Կարլ Լիննեյը։

1862 —վախճանվել է ամերիկացի նախագծող և արդյունաբերող, հրազենային զենք արտադրող ընկերության հիմնադիր Սեմուելլ Կոլտը:

1863- Լոնդոնում գործարկվել է աշխարհում առաջին մետրոպոլիտենը։

1878 —Շիպկայի մոտ ռուս-բուլղարական զորքերը ջախջախել են Վեսիլ փաշայի 30 հազարանոց բանակը:

1920- կայացել է Ազգերի լիգայի առաջին նիստը, որտեղ հաստատվել է Վերսալյան պայմանագիրը և հայտարարվել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: 1938- ծնվել է ամերիկացի գիտնական, համակարգչային գիտությունների նշանավոր մասնագետ Դոնալդ Կնուտը։

1945 –ծնվել է բրիտանացի ռոք երգիչ և երգերի հեղինակ Սըր Ռոդ Սթյուարթը:

1946- տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի առաջին նիստը Լոնդոնում։

1971 –վախճանվել է ֆրանսիացի մոդելավորող, «Շանել» նորաձևության տան հիմնադիր Կոկո Շանելը:

2001 – կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը (որպես «Նուպեդիայի» մաս), իսկ  5 օր անց Wikipedia-ն դարձել է ինքնուրույն կայք:

2018 –վախճանվել է ռուս դերասան Միխայիլ Դերժավինը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular