Ռուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը Կիեւում. Զելենսկի
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Բացի մեր սովորական քաղաքացիական ենթակառուցվածքից եւ էներգետիկ օբյեկտներից, այս գիշեր ռուսական դրոնը վնասել է Կատարի դեսպանատան շենքը»,- նշվել է Ուկրաինայի նախագահի թելեգրամ-ալիքի հաղորդագրությունում։
«Պետություն, որն այդքան շատ բան է անում Ռուսաստանի հետ միջնորդության համար՝ ռուսական բանտերում պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցում։ Պահանջվում է աշխարհի հստակ արձագանքը։ Առաջին հերթին՝ Միացյալ Նահնագների, որի հետ Ռուսաստանում իսկապես հաշվի են նստում»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ այսօրվա հարվածը հիշեցնում է Ուկրաինայի բոլոր գործընկերներին, որ նրա ՀՕՊ-ին աջակցությունը մշտական առաջնահերթություն է։
«Չի կարելի օր անգամ կորցնել մատակարարումների, արտադրության եւ պայմանավորվածությունների հարցում»,- գրել է նա։