ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի գործող իշխանությունները կորցրել են իրականության հետ կապը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները կորցրել են իրականության հետ կապը։ 2018 թվականի իշխանափոխության շնորհիվ իշխանության եկած Փաշինյանը, նրա թիմը հանրությանը բազմաթիվ խոստումներ էին տալիս, առաջին հերթին խոստանում փոփոխել երկրի կառավարման արժեքային համակարգը։ Յոթ տարի անց կարելի է ասել, որ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն կրկնապատկել են նախկինների բոլոր արատավոր բարքերը, այլև ընդհանրապես կորցրել իրականության հետ կապը։

Կառավարության երեկվա նիստում որոշում ընդունվեց փոխել Փաշինյանին սպասարկող ծառայողական մեքենայի համարանիշները։ Կարծես Հայաստանում որևէ այլ խնդիր չկար, մնացել էր միայն նրա «Մերսեդեսի» համարանիշների փոփոխությունը։ Փաշինյանին սպասարկող մեքենայի համարանիշը բաղկացած է եռագույնից և 001 ՍՍ հինգ նշաններից։

Ներքին գործերի նախարարությունը պնդում է, թե նոր փոփոխությամբ համարանիշը պետք է բաղկացած լինի եռագույնից և 1 թվից։ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է. «Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրամաբանությամբ, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գտնվող ՍՍ տառերը արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառեր։ Մենք կարծում ենք, որ այդ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառը լինի»։

Այն, որ Փաշինյանն ակնհայտորեն ստում է, պարզվեց ընդամենը րոպեներ հետո։ Մարդիկ դեռևս Լևոն Տեր Պետրոսյանի օրոք արված լուսանկարներն էին տարածում, նշելով, որ նույնիսկ Սերժ Սարգսյանից առաջ նախկին երկու նախագահների մեքենաների համարների վրա եղել են այդ տառերը։ Խնդիրը, սակայն, ամենևին էլ տառերը չեն, այլ արժեքային այն կողմնորոշիչները, որ փաշինյանական իշխանությունը փորձում է ներդրել հասարակության մեջ։ Այս իշխանությունը ոչնչով լավը չէի նախորդներից, ավելին, շատ հարցերում, այդ թվում, հակաօրինական և հակաբարոյական գործողություններով գերազանցել է բոլորին, և այժմ անսահման ցինիզմով փորձում են արդարացնել իրենց բոլոր արարքները։ Ինչ-որ պահի, իհարկե, Փաշինյանը կորցնելու է իր իշխանությունը, քանի որ վաղուց այլևս չունի բավարար ռեյտինգ հասարակության մեջ՝ վերարտադրվելու համար, և ընդդիմության ճիշտ աշխատանքի դեպքում վաղ թե ուշ նա և իր թիմը կանգնելու են պատասխան տալու անհրաժեշտության առջև։

Մարգարիտա Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular