ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թբիլիսիում սկսվել է  Հայաստանի և Վրաստանի միջև սահմանների որոշման հարցով համաժողովի նիստը․ պատմության այս օրը (09 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Սերբիա՝ Հանրապետության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1866 –ծնվել է  հասարակական–քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը:

1915 – ծնվել է արձակագիր Սուրեն Այվազյանը:

1919- Թբիլիսիում սկսվել է  Հայաստանի և Վրաստանի միջև սահմանների որոշման հարցով համաժողովի նիստը, որին ակտիվորեն մասնակցել է Մեծ Բրիտանիան:

1924- ծնվել է հայ կինոռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը։

1925-ծնվել է  երգչուհի (Երգի թագուհի) Օֆելիա Համբարձումյանը:

1945- ծնվել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

1950- ծնվել է դրամատուրգ, արձակագիր Սամվել Խալաթյանը:

1955- ծնվել է ռեժիսոր, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը։

1966 –վախճանվել է  կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը:

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ղրղստանի և Մալդիվների հետ:

2005-Թբիլիսիում ստորագրվել է Փոթի-Պորտ Կավկազ (Նովոռոսիյսկ) երկաթուղային լաստանավային բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը:

2005- վախճանվել է նշանավոր երգահան, ջութակահար, պրոֆեսոր Սերգեյ Աղաջանյանը։

2007- Հայաստանում անօրինական ձևով  լույս է տեսել «Ֆորբս» ամսագրի հայկական տարբերակի առաջին համարը, որտեղ ներկայացվել են հայաստանցի 10 մեծահարուստները: Ամսագրի առաջին համարի լույս ընծայումից հետո հրաժարական է ներկայացրել դրա գլխավոր խմբագիրը` «Հ1» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը:

2012-Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը, որը մեղադրվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։ 

2020-Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

2021- առաջին անգամ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից օգտագործվել է «Նիկոլի ուսապարկ» բառակապակցությունը խմբակցությունից դուրս եկած Սոֆյա Հովսեփյանի նկատմամբ, բայց արդյունքում այդ անվանումը կպել է հենց նիկոլական պատգամավորներին:

2023-ՆԳ նախարար է նշանակվել Վահե Ղազարյանը, Կամո Ցուցուլյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1658 –ծնվել է բարոկկո ոճի ֆրանսիացի քանդակագործ Նիկոլա Կուստուն:

1757 —վախճանվել է ֆրանսիացի գրող և գիտնական Բերնար դը Բովյե դը Ֆոնտելելը:

1788- Կոնեկտիկուտը դարձել է ԱՄՆ-ի 5-րդ նահանգը։

1792 —կնքվել է Յասսիի խաղաղության պայմանագիրը , որով ավարտվել է 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմը:

1797 — ծնվել է ռուս նավագնաց և արկտիկայի հետազոտող, ադմիրալ Ֆերդինանդ Վրանգելը:

1799 —Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Պիտտը աշխարհում առաջին անգամ մտցրել է եկամտահարկ՝ երկու շիլլինգ մեկ ֆունտ չափով:

 1816 —անգլիացի ածխահատները առաջին անգամ հանքերում աշխատելու համար օգտագործել են մետաղական ցանցով անվտանգ լամպ:

1823 —ծնվել է գերմանացի վիրաբույժ, ասեպտիկայի և անտիսեպտիկայի հայտնագործողներից մեկը հանդիսացող Ֆրիդրիխ Ավգուստ Էսմարխը:

1856 – ծնվել է սերբ կոմպոզիտոր, բանահավաք, դիրիժոր, մանկավարժ Ստևան Մոկրանյացը:

1873 —վախճանվել է ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդը:

1877 —Ռուսաստանում ստեղծվել է  «Ռուս դերասանների փոխօգնության միությունը», որը հանդիսացել է ԽՍՀՄ-ի Թատերական գործիչների միության նախատիպը:

1890 —ծնվել է չեխ գրող Կարել Չապեկը:

1908- ծնվել է ֆրանսիացի կին գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման գաղափարախոս, Ժան Պոլ Սարտրի կյանքի ընկերուհի Սիմոնա դը Բովուարը:

1932 —Մեքսիկայի հարավում գտնվող Մոնտե-Ալբանի հնդկական հնագույն բնակատեղի ավերակներում հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող և սապոտեկի հնդկական ցեղին պատկանող թանկարժեք գանձեր:

 1951 —պաշտոնապես բացվել է Նյու-Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը: 1992 —հայտարարվել է Սերբիայի Հանրապետության անկախությունը:

1996- ռուս-չեչենական առաջին պատերազմի ժամանակ չեչեն գրոհայինները Դաղստանի Կիզլյար քաղաքում պատանդ են վերցրել մոտ 3700 բնակչի։

2007- Էյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը։

2020-Իրանի Կերման քաղաքում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցի հետևնաքով ավելի քան 50 մարդ է զոհվել։

Կ․ Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular