ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից նամակ է ստացել Բաքվի բանտից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից ձեռագիր նամակ է ստացել։ Ինչպես հայտնում է Բուենոս Այրեսում տեղակայված SOAR կազմակերպությունը (Հայ որբերի օգնության միություն), նամակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով փոխանցվել է Լինդա Էուլջեքչյանին: «Վիգեն Էուլջեքչյանի լռության, անորոշության և հոգեբանական դժվարություններով լի երկար ժամանակահատվածից հետո այս նամակը ստանալը խոր զգացմունքային և նշանակալի պահ է ընտանիքի համար», – ասվում է «X» ցանցում տարածված կազմակերպության հայտարարության մեջ: Ինչպես նշում է SOAR-ը, Էուլջեքչյանի ցանկացած հաղորդագրություն մեծ նշանակություն ունի, քանի որ այն հաստատում է, որ նա ողջ է:

«Այս նամակագրությունն ավելին է, քան պարզապես անձնական հաղորդագրությունների փոխանակումը։ Այն իրենից ներկայացնում է մարդասիրական օգնություն և հաստատում է բանտարկյալների՝ իրենց ընտանիքների հետ կապ պահպանելու հիմնարար իրավունքը», – ասված է հաղորդագրության մեջ։

Կազմակերպությունը երախտագիտություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին նամակի փոխանցման գործում ունեցած կարևոր դերի համար: Թեև նամակի ստացումը որոշակի հույս է ներշնչում, այնուամենայնիվ, պահպանվում են մարդասիրական լուրջ մտահոգությունները՝ կապված Էուլջեքչյանին երկարատև կալանքի տակ պահելու հետ: Էուլջեքչյանի իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար SOAR-ը վերահաստատում է մշտական միջազգային մոնիթորինգի, թափանցիկության և մարդասիրական հասանելիության կարևորությունը:

Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Ադրբեջանական զինված ուժերը Արցախում նրան առևանգել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular