ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի օգտատերերը հերքում են իրենց ՊՆ-ի սուտը. ՀՀ-ում անհետ կորած քաղաքացու վերաբերյալ հաղորդում չկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած սուտը սոցիալական ցանցերում հերքում են հենց ադրբեջանցի օգտատերերը: Հակառակ պաշտոնական հաղորդագրության, որում ասվում էր, թե իբր կանխվել է հայկական կողմի դիվերսիա և մեկ դիվերսանտ գերեվարվել է, ադրբեջանցի օգտատերերից Խասիմ Մասիմովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե հայ-ադրբեջանական սահմանը հատել է 50-ամյա ՀՀ քաղաքացի: Նա նշել է, թե քաղաքացիական անձը սահմանը հատել է ադրբեջանական Քերիմլի գյուղի շրջանում: Նրան հայտնաբերել են տեղի բնակիչները, ովքեր այնուհետև կատարվածի մասին տեղյակ են պահել զինվորականներին, ովքեր էլ եկել և տարել են սահմանը հատած անձին ու նրան ներկայացրել են որպես դիվերսանտ: 

ՀՀ ոստիկանությունում Տավուշի մարզից ՀՀ քաղաքացու անհետ կորելու վերաբերյալ ոչ մի հաղորդում չի ստացվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Մենք ոչ մի հաղորդում չենք ստացել քաղաքացու անհետ կորելու վերաբերյալ, սահմանը հատելու հետ կապված մենք ոչինչ չենք կարող ասել»,- տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ 

Ուշագրավ է, որ ադրբեջանցի մյուս օգտատերերը, արձագանքելով Մասիմովի գրառմանը, ծաղրել են՝ ասելով, որ սահմանախախտին կտանեն Բաքու, ապա կսկսեն հովվին ներկայացնել իբրև հայտնի հայ քաղաքագետ կամ լրագրող՝ ակնարկելով իրենց իշխանությունների հերթական կեղծիքի արդյունքում ստեղծված այսպես կոչված խաղաղության պլատֆորմը: Մյուսներն արձանագրել են, որ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում գյուղերի միջև հեռավորությունը 5-6 կմ է և հեշտ է մոլորվելը: Օգտատերերից մեկն էլ կոչ է արել տեղեկությունը հրապարակող անձին հետևել Ադրբեջանի ՊՆ հայտարարություններին ու դրան հակառակ տեղեկատվություն չհրապարակել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular