ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի՞ վարորդ է ոչ սթափ վիճակում վարել ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամանորյա օրերին, ցավոք, հանրապետությունում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, որոնցից շատերի դեպքում պարեկներն արձանագրել են մեքենան ոչ սթափ վիճակում վարող վարորդների: 

Քանի՞ վարորդ են պարեկներն այս օրերին հայտնաբերել ոչ սթափ վիճակում. MediaHub-ն այս հարցն ուղղեց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին:

«Տոնական օրերին հայտնաբերվել է նաև ոչ սթափ 417 վարորդ, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ»,- նշեց Սարգսյանը։

Իսկ ի՞նչ պատահարներ են եղել, և քանի՞ ամառային անվադողերով մեքենաների վարորդներ են տուգանվել, ՆԳՆ-ից նշեցին․ «Փրկարարները ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակումից դուրս են բերել 428 տրանսպորտային միջոց, նաև համապատասխան օգնություն են ցուցաբերել 845 քաղաքացու: Միաժամանակ՝ հունվարի 1-ից 7-ը պարեկային ծառայողները հանրապետությունում ստուգման են ենթարկել 9035 տրանսպորտային միջոց, որոնցից 261-ի անվադողերը եղել են ամառային, իսկ 298-ինը՝ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողերով։ Նշված բոլոր մեքենաների վարորդների նկատմամբ իրականացվել է վարչարարություն։ Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 810 պատահար, որոնցից 310-ը՝ Երևանում, 500-ը՝ մարզերում»:

Սարգսյանը նշեց, որ պատահարների մասնակից 1592 տրանսպորտային միջոցների ստուգմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 52 արձանագրություն։ Նշվածից ընդամենը 37 մեքենայի անվադողերն են եղել ամառային, իսկ 16-ինը եղել են չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular