ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս անգամ Ադրբեջանից Հայաստան է գալիս և՛ պրեմիում, և՛ ռեգուլյար, և՛ դիզելվառելիք․ Պապոյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այս անգամ համ պրեմիում կա, համ ռեգուլյար, ինչպես նաև դիզել ու էլի՝ նախնական գնահատականներով, պետք է գինը մեր իմացած շուկայականից 80 դրամ էժան լինի։ Այս անգամ էլ նույն տնտեսվարողներն են, որոնք նախորդ անգամ էին: Ես կարծում եմ, որ պետք է մեր մյուս ներմուծողները բանակցեն և իրենց մատակարարներից ավելի էժան գին ստանան, որովհետև եթե հայկական շուկայում հայտնվում է 80 կամ 100 դրամ ավելի էժան մրցակից ապրանք, բնականաբար իրենք պետք է գնան այդքանը բացատրեն իրենց մատակարարներին ու ասեն, որ մենք ևս պետք է էժան գին ունենանք: Դրա արդյունքում մեր քաղաքացին ի վերջո, այո, 80, 100 կամ 60 դրամ ավելի էժան վառելիք կունենա, որն էլ բնականաբար ազդելու է ընդհանուր բարեկեցության ու մրցունակության վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Հարցին, թե որքան վառելիք է գալիս այս պահին Հայաստան Ադրբեջանից և ո՞ր ընկերություններն են գնել այդ վառելիքը, Պապոյանը պատասխանեց, որ մի քանի հազար տոննա. «Մի քանի հազար տոննա գալիս է, նորությունը նա է, որ միայն պրեմիում չի գալիս, այլ նաև ռեգուլյար և դիզել, մոտակա օրերին կհասնի: Եկեք այսպես անենք, դա չպետք է լինի սենսացիա՝ սենսացիան առաջինն է լինում: Ես անկեղծ ասած, այլևս այդ պրոցեսով չեմ զբաղվելու, որովհետև ինքը ռելսերի վրա ընկած է և կգնա»:

Հարցին, թե ինչպե՞ս են ընտրվում այն ընկերությունները, որոնք պիտի համագործակցեն ադրբեջանական այդ կազմակերպությունների հետ, Պապոյանը պատասխանեց, որ ինքը որևէ մեկին չի ընտրել ու ընտրելու հնարավորություն չունի. «Եթե ընտրելու լինեի՝ բոլորին կընտրեի: Պետք է մյուսներն էլ գնան բանակցեն ու էժան բենզին բերեն, որի շահողը մեր քաղաքացիներն են: Նախորդը՝ ըստ էության, մի քանի օրում սպառվեց ու վաճառվեց ամբողջությամբ, այդ բենզինի պահանջարկը շատ մեծ կա»,- եզրափակեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular