Բժիշկ-սպաների զորակոչ կհայտարարվի. ծառայության ժամկետը՝ երկու տարի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության այս տարվա առաջին նիստի չզեկուցվող հարցերի շարքում է նաև պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ հայտարարելու մասին նախագիծը։
Նախագծում, մասնավորապես, նշվում է՝ հայտարարել 2026 թվականի հունվարի 9-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։
«Հայտարարված զորակոչի շրջանակներում սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել նաև սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի բժիշկ-մասնագետներին»,- ասվում է Կառավարության ներկայացրած ամփոփաթերթում։
Նշենք, որ նախագծով սահմանվել է նաև պահեստազորի սպայական կազմի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 10 բժիշկ-մասնագետ։