ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիճաբանություն և դանակահարություն՝ Հայաստանում․ վիրավորը հայտնի բուհերից մեկի ամբիոնի վարիչն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 2-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  շտապօգնության խումբը Կնունյանց փողոցից «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Շիրակի մարզային քրեական վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետ Ալեքսան Նորսոյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը։ Տեղում պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Թ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով իրավապահները պարզել են, որ վիրավորը վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կնունյանց փողոց 20 հասցեի մոտակայքում չպարզված հանգամանքներում իրեն անծանոթ անձանց միջև ծագած վիճաբանության ժամանակ վերջիններիս կողմից դանակով հարվածներ ստանալու հետևանքով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 2-ին Արմեն Թ․-ին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Սմբատ Դ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան, վիճաբանության մյուս մասնակիցներին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմեն Թ․-ն  աշխատում է  Հայաստանում հայտնի բուհերից մեկում որպես ամբիոնի վարիչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular