Starlink-ն է գործարկվել Հայաստանում. Էլոն Մասկը տերմինալներ է նվիրաբերում դպրոցները կապելու համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԷլոն Մասկի SpaceX-ին պատկանող Starlink արբանյակային կապի համակարգը ավելի քան 100 ինտերնետային տերմինալ կնվիրաբերի Հայաստանի հեռավոր համայնքների դպրոցներին, գրում է ixbt.com–ը։ Այդ մասին հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդգծելով, որ նախաձեռնությունն իրականացվում է ամերիկյան ընկերության հետ համատեղ և նպատակ ունի բարելավել կապը մարզերում։
Նախարարի խոսքով նախագիծը կապահովի հուսալի, բարձր արագությամբ ինտերնետ այն տարածքներում, որտեղ ցամաքային ենթակառուցվածքները թույլ են զարգացած կամ ընդհանրապես գոյություն չունեն։ Սա հազարավոր աշակերտների համար կբացի առցանց կրթության, թվային հարթակների և ժամանակակից կրթական ռեսուրսների հասանելիություն, ինչպես նաև կնպաստի մարզերի թվային ինտեգրմանը։
Starlink-ը պաշտոնական թույլտվություն է ստացել Հայաստանում գործելու համար անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին։ Հայրապետյանը նախկինում հայտնել էր, որ SpaceX-ի հետ համագործակցությունը քննարկել է ԱՄՆ կատարած այցի ժամանակ, իսկ հոկտեմբերին Էլոն Մասկը հույս էր հայտնել երկրում ծառայության արագ գործարկման վերաբերյալ։ Այժմ այդ ծրագրերը սկսում են գործնականում կիրառվել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am