ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆուտբոլային ազգությունը փոխելու համար փոխհատուցումը հարված է Գերմանիայից հայ տաղանդների համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի ֆուտբոլային միությունը (DFB) մտադիր է փոփոխություններ մտցնել միջազգային կանոններում փոխհատուցում ապահովելու համար այն դեպքերում, երբ Գերմանիայում մարզված երիտասարդ ֆուտբոլիստները որոշում են խաղալ այլ ազգային հավաքականներում: DFB-ի կառավարիչ տնօրեն Անդրեաս Ռետիգը այս մասին հայտարարել է dpa լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, գրում է sportaran.com–ը:

Նրա խոսքով ներկայիս համակարգը, որի համաձայն Գերմանիայում տարիներ շարունակ մարզված խաղացողը հետագայում անվճար տեղափոխվում է մեկ այլ ազգային հավաքական, «իմաստ չունի»:

«Մենք ուսումնասիրում ենք, թե արդյո՞ք հնարավոր է ներդնել մարզումների համար փոխհատուցման մեխանիզմ, երբ խաղացողը փոխում է ազգային ասոցիացիան: Մարզչական գործունեությունը պետք է օգտակար լինի և՛ խաղացողի, և՛ ֆեդերացիայի համար», - ընդգծել է Ռետիգը:

Բայց ինչո՞ւ է Գերմանիան բարձրացնում նման հարց: Տասնամյակներ շարունակ Գերմանիան բախվել է միգրանտական ​​ծագում ունեցող ֆուտբոլիստների հետ կապված այն իրավիճակին, երբ նրանք ընտրել են իրենց ծնողների ծագման երկրները: Միևնույն ժամանակ, Գերմանիայի ազգային հավաքականը միշտ էլ օգտվել է նման տաղանդներից, հենց նման ընտանիքներից են ծնվել այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Իլքայ Գյունդողանը, Մեսութ Օզիլը, Սեմի Խեդիրան և Ջերալդ Ասամոան: Հիմա իրավիճակը գնալով ավելի ու ավելի է սրվում, Գերմանիայում հինգ տարեկանից փոքր երեխաների 43%-ը ունի կրկնակի քաղաքացիություն, իսկ որոշ երիտասարդական թիմերում խաղացողների մինչև 70%-ը իրավունք ունի ընտրել երկու կամ նույնիսկ երեք ֆուտբոլային ազգությունների միջև: Այս ֆոնին էլ Գերմանիայի ֆուտբոլային ֆեդերացիան քննարկում է միասնական փոխհատուցման մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը, սակայն դրա ներդրումը հնարավոր է միայն ՖԻՖԱ-ի հաստատմամբ: Ընդ որում եթե համակարգը ներդրվի, ապա բոլոր երկրները պարտավոր կլինեն հետևել դրան:

Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար: Հայկական ֆուտբոլը նույնպես կարող է զգալ գերմանական նախաձեռնության ազդեցությունը: Վերջին տարիներին Հայաստանի ազգային հավաքականը մի քանի կարևոր համալրումներ է ստացել գերմանական ֆուտբոլային համակարգում զարգացած խաղացողներից: Սարգիս Ադամյանը և Ալեքսանդր Կարապետյանը գերմանական ակումբային համակարգով անցած և Հայաստանը ընտրած խաղացողների առաջին նշանակալի օրինակներն են։

Այսօր Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գերմանական դպրոցի կարևոր ներկայացուցիչներից է ազգային հավաքականում։ Ապագայում Գերմանիայի երիտասարդական հավաքականներում խաղացող Մարկ և Մայք Գևորգյանները կարող են միանալ ազգային հավաքականին, ինչպես նաև Գերմանիայում գտնվող մի շարք այլ երիտասարդ հայ խաղացողներ, այդ թվում Անտոնի Սարդարյանը և ուրիշները։

Եթե ՖԻՖԱ-ն հաստատի փոխհատուցման գաղափարը, Հայաստանը, ինչպես և մյուս երկրները, կարող է ստիպված լինել որոշակի վճարներ վճարել այն խաղացողների համար, ովքեր զարգացել են գերմանական ֆուտբոլային համակարգում, բայց ընտրել են խաղալ Հայաստանի դրոշի ներքո։

Չնայած սա դեռևս միայն քննարկում է, բայց միտումը հստակ է։

Փոխհատուցման հարցը ծագել է ամբողջ աշխարհում ֆուտբոլային ազգությունների միջև տրանսֆերների աճող թվի ֆոնին։ Գերմանիան արդեն տեսել է երիտասարդ խաղացողների օրինակներ, որոնք ընտրել են այլ երկրներ,՝Իբրահիմ Մազա (Ալժիր), Մոհամեդ Դամար (Թուրքիա), Նիկոլո Տրեսոլդի (Իտալիա) և Ֆաբիո Գրուբեր (Պերու)։

Առայժմ DFB-ի առաջարկը քննարկման փուլում է, սակայն քննարկումն ինքնին ցույց է տալիս, որ խոշոր ֆուտբոլային ֆեդերացիաները ձգտում են վերանայել երիտասարդ խաղացողների նկատմամբ իրենց մոտեցումները և պաշտպանել նրանց վրա կատարված ներդրումները։ Հայաստանի համար սա նշանակում է, որ անհրաժեշտ է ուշադիր հետևել իրավիճակին, քանի որ խնդիրը կարող է ազդել եվրոպական ակադեմիաներից հայկական ծագում ունեցող տաղանդներ ներգրավելու նրանց ռազմավարության վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular