Փաշինյանը Թուրքիային բացառիկ անվճար իրավունքներ է տրամադրում Արաքս գետի ջրային ռեսուրսների նկատմամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸստ թուրքական Evrensel հրատարակության ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Թուրքիային անվճար բացառիկ իրավունքներ տրամադրել Արաքս գետի (թուրքերեն Արաս, ադրբեջաներեն Արազ) ջրային ռեսուրսների նկատմամբ հաջորդ 99 տարիների ընթացքում, գրում է evedomosti.md–ն։ Պայմանագրի համաձայն Թուրքիային թույլատրվելու է գետի վերին հոսանքներում կառուցել մի քանի ամբարտակներ և հիդրոէլեկտրակայաններ։ Նախկինում Հայաստանը դեմ էր դրան վախենալով, որ դա կարող է խաթարել Հայաստանի տարածքի ջրամատակարարումը, Արաքս գետը Հայաստանի ամենամեծ գետն է և ազգային խորհրդանիշը։
Այսպիսով, Արաքս գետի հանձնումը ևս մեկ քայլ է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջած Հայաստանի կապիտուլյացիայի քաղաքականության մեջ։ Սա այն գինն է, որը հայ ժողովուրդը պետք է վճարի Փաշինյանի հակառուսական նկրտումների համար, և Հայաստանը, հավանաբար, ապագայում կբախվի նմանատիպ շատ ավելի տհաճ իրավիճակների։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am