ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1782-վախճանվել է  հասարակական գործիչ, վաճառական, Նոր Ջուղայի կառավարիչ, Լազարյանների տոհմի հիմնադիրը Աղազար Լազարյանը:

1819- ծնվել է ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս Արշակ Տեր-Ղուկասովը։

1886 –ծնվել է  դերասանուհի Օլգա Գուլազյանը:

1918 –ծնվել է նկարիչ Հովհաննես Զարդարյանը:

1926 –ծնվել է  գրող, գրականագետ Գեղամ Սևանը:

1931 –ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Սերգեյ Մատինյանը:

1942 - ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանը:

1965- ծնվել է քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը։

1977-տեղի են ունեցել ահաբեկչություններ Մոսկվայում՝ պայթյուններ մետրոյում, խանութում և հրապարակում, որոնցից միայն մետրոյի պայթյունի հետևանքով է եղել յոթ զոհ և 30 վիրավոր: Հետագայում ահաբեկչության մեղադրանքով մահվան են դատապարտվել Ստեփան Զատիկյանը և ևս մի քանի հայեր: Ներկայումս կասկածներ կան առ այն, որ ամեն ինչ կազմակերպել էր ԿԳԲ-ն, որպեսի հաշիվներ մաքրի այլախոհների հետ:

2001-ՀՀ նախագահի հրամանագրով Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Տարածքային կառավարման նախարար, Դավիթ Լոքյանը  Քաղաքաշինության նախարար և Երվանդ Զախարյանը  Տրանսպորտի և կապի նախարար:

2003-խորհրդարանի  արտահերթ նիստում Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Ալեքսան Հարությունյանը:

2013-sport-express-ի կողմից ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը:

2014 –վախճանվել է  արձակագիր Լևոն Խեչոյանը:

2018-ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող գործակալները մոտ 20 րոպեով փակել են Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշենի մաքսատուն տանող ճանապարհը, քանի որ Նոր տարվանից զրկվել են նորմալ աշխատելու հնարավորությունից:

2019- Երևանում քաղաքացիական մեքենաները շրջափակել են զորակոչի ավտոբուսը, այնուհետև մի խումբ երիտասարդներ ներխուժել ավտոբուս, հայհոյանքներ հնչեցրել, ինչը հրմշտոցի պատճառ է դարձել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1297 —Մոնակոն անկախություն է ստացել Գենուաից:

1324 —վախճանվել է իտալացի ճանապարհորդ և գրող Մարկո Պոլոն:

1587 —ծնվել է սաքսոնացի աստղագետ Յոհաննես ֆաբրիցիուսը:

1780 —Ամերիկյան հեղափոխական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ֆենիստրրե հրվանդանի ծովամարտը, որտեղ իսպանական վաճառականների նավատորմը գերի է վերցվել բրիտանական նավատորմի կողմից:

1570 –վախճանվել է Վերածննդի շրջանի ֆրանսիացի ճարտարապետ և տեսաբան Ֆիլիբեր Դելորմը:

1642 – վախճանվել է իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա Գալիլեո Գալիլեյը:

1775 —վախճանվել է անգլիացի տոպոգրաֆ և հրատարակիչ, շրիֆտների ստեղծող Ջոն Բասկերվիլլը:

1789 — վախճանվել է անգլիացի բռնցքամարտիկ, բռնցքամարտի ձեռնոցների ստեղծող  և բռնցքամարտի առաջին կանոնները սահմանած Ջեկ Բրոտոնը:

1851 - Ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն իր իսկ ստեղծած Ֆուկոյի ճոճանակ սարքով ապացուցել է, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը։

1861 - Ռուսական կայսրությունում լույս է տեսել «Աշխարհի շուրջը» հնագույն գիտա-հանրամատչելի և երկրագրական ամսագրի առաջին համարը։

1896-վախճանվել է ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ Պոլ Վեռլենը։

1902 –ծնվել է ամերիկացի հոգեբան, հումանիստական հոգեբանության հիմնադիրներից մեկը հանդիսացող Կարլ Ռոջերսը:

1935 –ծնվել է  ամերիկացի երաժիշտ և դերասան, «Ռոքն'ռոլի արքա» Էլվիս Փրեսլին:

1942 –ծնվել է անգլիացի ֆիզիկոս-տեսաբան և տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմանդիր և ղեկավար Սթիվեն Հոքինգը:

1947 –ծնվել է  բրիտանացի ռոք երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր, նկարիչ և հնչյունային ռեժիսոր Դեյվիդ Բոուին:

1957- Ռոբերտ Ֆիշերը 14 տարեկանում դարձել է ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

1959 - Շառլ դը Գոլը դարձել է Ֆրանսիայի հանրապետության նախագահը։

1961 - Ֆրանսիացիները հանրաքվեով քվեարկել են Ալժիրի անկախության օգտին։

1984 —ծնվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

1996 – վախճանվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը:

2003- «Թուրքական ավիաուղիներ» ընկերության Ստամբուլից Դիարբեքիր թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է 75 մարդ։

2010 —Սալվադորի մայրաքաղաքում մոտ կեսդարյա դադարից հետո բացվել է Կուբայի դեսպանատունը:

2020-Թեհրանի Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 ինքնաթիռը, որի մեջ եղել է 177 մարդ, բոլորը զոհվել են։

Կ. Խաչիկյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular