ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրոնակա՞ն, թե՞ քաղաքական պատերազմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lraber.info-ն գրում է.

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հունիսի 16-ին և 17-ին հակառակորդի կողմից մահացու վիրավորումներ ստացած զինվորների գործող հարուցվել են քրեական գործեր՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: 

Այն, որ Ադրբեջան պետության, ադրբեջանցի ազգի ինքնության հիմքում ընկած է հակահայկական ատելությունը, դա մենք գիտենք և մեկ անգամ չէ, որ համոզվել ենք: Ադրբեջանական մամուլը, դասագրքերը, գիտությունը, մանկական գրքերը ողողված են հակահայկականությամբ: Իսկ ներքաղաքական ու տնտեսական խնդիրների դեպքում էլ, իշխանության անտեսանելի ձեռամբ, ադրբեջանական հասարակությունը շեղվում է կրկին դեպի հակահայկականություն: 

Առայժմ հայտնի չէ, թե ինչու է հայկական կողմը սահմանային լարվածության վերջին դեպքերը փորձում ներկայացնել կրոնական, ազգային մոլեռանդության տեսքով: Գուցե փորձ է արվում սահմանային լարվածությունները և ադրբեջանական կողմի ՝ հրադադարի խախտումները ներկայացնել ընդհանուր հակահաբեկչական լույսի տակ ՝ միջազգային դաշնակիցներ ձեռք բերելու համար: 

Մյուս կողմից, նման գործընթացը հղի է հակառակ վտանգներով ՝ ղարաբաղյան կոնֆլիկտն ու նրա առանձին դրսևորումների հիմքում կրոնական ատելությունը դնելով, ձեռք բերել հակառակորդներ, հատկապես նրանց ճամբարում, ովքեր աշխարհում կրոնական պատերազմների վրա ձեռքեր են տաքացնում: 

Ղարաբաղյան կոնֆլիկտն իր բնույթով քաղաքական է: Այն սկսվել է ԽՍՀՄ փլուզումից հետո, հետկայսերական փլուզման ընթացքում զուգահեռ ձևավորվող երկու նոր պետությունների միջև տարածքային վեճերի շուրջ: Այն բնականաբար ներառում է նաև ազգային, կրոնական տարրեր: Ինչպես նշեցինք, ադրբեջանական հասարակության ինքնությունը կառուցված է հակահայկականության վրա: Բայց դա ավելի շուտ կոնֆլիկտի արտաքին, դեկորատիվ ու քարոզչական մասն է: Իր հիմքում կոնֆլիկտը քաղաքական է: 

Հայաստանյան իշխանությունները հրապարակավ դիրքորոշում չեն հայտնում այն մասին, թե ինչու է որոշվել վերջին դեպքերը ներկայացնել այլ քողի տակ: Չնայած պատճառները մոտավորապես պարզ են: Բայց ինչպես բոլոր հարցերում, այս հարցում ևս մեդալը երկու երես ունի՝ հակահաբեկչական «կոալիցիայից» դաշնակիցներ գտնելուն զուգահեռ, չի բացառվում նաև ճարվեն հակառակորդներ կրոնական պատերազմի ջատագովների ու հովանավորների մեջ: 

 

Ֆրիդրիխ Շիկամորուս

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular