ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Ալիևին առաջարկել է մոռանալ Ղարաբաղի և «Արևմտյան Ադրբեջանի» մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է խուսափել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հնարավոր հակամարտություններից։ Դրա համար նա առաջարկել է փակել ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև «Արևմտյան Ադրբեջանի» (ինչպես Բաքուն սիրում է անվանել Հայաստանի մի մասը) հարցը, գրում է yugsn.ru–ն։ Նա նույնիսկ առաջարկել է մշակել ճանապարհային քարտեզ։ «Ղարաբաղյան հարցի շարունակությունը նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր դժվարություններ, նոր շրջափակում՝ իր անկանխատեսելի հետևանքներով։ Նրանք, ովքեր ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, ըստ էության հայտարարում են, որ Հայաստանը պետք է նոր պատերազմ սանձազերծի», - Փաշինյանի խոսքերն է մեջբերել «Սպուտնիկ Արմենիան»։

Բայց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես վերջերս պարզվեց, դժգոհ է Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգից, քանի որ այն «հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին»։ Բանն այն է, որ նոր փաստաթղթում ներառված է «ղարաբաղցի հայերը տեղահանվել են Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով» արտահայտությունը։ Բաքուն դա անընդունելի է համարում։ Փաշինյանը, ըստ երևույթին, նույնպես համաձայն է դրա հետ, նրա կարծիքով, Ղարաբաղի հայերը իրավունք չունեն վերադառնալու։ «Ես նաև մեր ղարաբաղցիներին ասացի, որ նրանց վերադարձը անիրատեսական է։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա կնշանակի, որ մենք վերսկսում ենք ղարաբաղյան շարժումը։ Մինչդեռ ես արդեն հայտարարել եմ, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումն ավարտվել է, և այն վերակենդանացնելու փորձերը ապարդյուն կլինեն։ Մյուս կողմից, Հայաստանում լսում են, թե ինչպես է Բաքուն անընդհատ օգտագործում «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինը», - բացատրել է Փաշինյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular