ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է Նիկիտա Սիմոնյանը մաhվանից մոտ երկու տարի առաջ փոխել հայրանունը․ դուստրը բացահայտել է պատճառը

ՍՊՈՐՏ

Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի դուստրը՝ Վիկտորյան, «Sport-Express»-ի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչպես է հայրը ժամանակի ընթացքում Մկրտիչ Պողոսի Սիմոնյանից վերածվել Նիկիտա Պավլովիչի։

Պարզվում է՝ փաստաթղթային վերջնական փոփոխությունը տեղի է ունեցել բոլորովին վերջերս։

-Վիկտորյա, Ձեր հայրը երբևէ պատմե՞լ է, թե ինչպես Մկրտիչ Պողոսովիչից դարձավ Նիկիտա Պավլովիչ։

«Դա տեղի է ունեցել շատ բնական ճանապարհով։ Ժամանակին լուրեր էին պտտվում, թե իբր հայրս հրաժարվել է իր իսկական անունից, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Խնդիրը զուտ երկրպագուների հարմարավետության մեջ էր․ նրանց համար դժվար էր վանկարկել նրա անունը։

Երբ նա խաղում էր Սուխումիում, տրիբունաները դժվարանում էին գոռալ՝ «Մկրտիչ, Մկրտիչ»։ Սկզբում նրան անվանում էին Միկիշկա, որն աստիճանաբար վերածվեց Նիկիտայի։

Երբ հայրս պետք է անձնագիր ստանար, դիմեց պապիկիս․ «Կարո՞ղ եմ գրանցվել որպես Նիկիտա»։ Նա արդեն սովորել էր, որ ընկերներն ու երկրպագուներն իրեն այդպես են դիմում։ Պապս տվել էր իր համաձայնությունը, բայց մեկ պայմանով․ «Այո՛, կարող ես, բայց անձնագրում հայրանունդ պետք է մնա Պողոսովիչ»։ Եվ իրոք, մինչև վերջերս հայրիկի բոլոր փաստաթղթերում հայրանունը նշված էր որպես Պողոսովիչ»։

- Եվ նա, այնուամենայնիվ, պաշտոնապես փոխե՞ց այն։

«Այո։ Նրան ողջ կյանքում դիմել են Նիկիտա Պալիչ, երբեմն՝ պարզապես Պալիչ։ Ոչ ոք նրան Պողոսովիչ չէր անվանում։ Եվ նա սկսեց մտորել․ «Ինչպե՞ս կստացվի․ ես կմահանամ, և շիրմաքարիս գրված կլինի «Նիկիտա Պողոսովիչ», մինչդեռ ինձ ողջ կյանքում ճանաչել են որպես Պալիչ»։

Նա որոշեց, որ իր հայրը չի նեղանա այդ քայլից, և պաշտոնապես փոխեց հայրանունը։ Դա տեղի ունեցավ մոտավորապես երկու տարի առաջ», — նշել է Վիկտորիան։

Հիշեցնենք, որ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկան հասակում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular