Փարիզում ձյան պատճառով մոտ 1000 կիլոմետրանոց խցանում է ֆիքսվել (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում ձյան առատության պատճառով մոտ 1000 կիլոմետրանոց խցանում է ֆիքսվել։
Ռեկորդային ձյունը կաթվածահար է արել Փարիզը։
Ավտոբուսային երթևեկությունը դադարեցվել է, տրամվայները չեն աշխատում, իսկ երկուշաբթի երեկոյան մայրաքաղաքի շուրջ խցանումները ձգվում են ավելի քան 1000 կիլոմետր։ Ավիաընկերությունները ստիպված են եղել չեղարկել Փարիզի օդանավակայաններից չվերթների 15%-ը։