Սաստիկ բքի պատճառով Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 2-ին՝ ժամը 13:25-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։