ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռու մարզում «թnւնավորում» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տոնական այս օրերին գերլարված են աշխատել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը ու հիվանդանոցները։ Շատ դեպքերում բժիշկները բուժառու մոտ հասնելու համար երբեմն ոտքով կտրել անցել են անգամ 1 կիլոմետր, քանի որ ճանապարհները եղել են մերկասառույց։ Նման արտակարգ պայմաններում են աշխատել նաև Սպիտակում թե շտապօգնության թե «Սպիտակ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը։ Իսկ դեկտեմբերի 31-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի 6 անդամների կյանքը, հայտնում է Shamshyan.com-ը։

Դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից գազից թունավորվելու հետևանքով «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածներն են Լոռու մարզի բնակիչներ 64-ամյա Ամալյա Վ․-ն, 65-ամյա Միհրան Մ․-ն, 18-ամյա Ամալյա Մ․-ն, 1-ամյա Լ․ Մ․-ն, 39-ամյա Ռիտա Պ․-ն, 16-ամյա Մ․ Մ․-ն, 39-ամյա Լուդվիկ Մ․-ն, որոնց առողջական վիճակները գնահատվել են բավարար։

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ Ամալյա Վ․-ն իրենց տան խոհանոցում ամբողջ օրը օգտվել է գազօջախից մինչև ուշ երեկո, որից հետո ժամը 03։00-ի սահմաններում նրա և տան անդամների ինքնազգացողությունները վատացել է և տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular