ՆԳՆ-ի հորդորը վարորդներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏոնական օրերը լի են շտապողականությամբ ու ամեն ինչ հասցնելու ցանկությամբ։ Սակայն հենց այդ վազքի ժամանակ է, որ հաճախ անտեսում ենք ամենակարևորը՝ անվտանգությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ-ն՝ հորդորելով վարորդներին զգոնություն պահպանել:
«Շտապելն արդարացում չէ օրինազանցության համար․ փողոցը չթույլատրված հատվածով անցնելը կամ արագության գերազանցումը վտանգում են ոչ միայն մեր, այլև մեր հարազատների կյանքը։
Ցանկացած սխալ քայլը կամ փոքր անուշադրությունը կարող են խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք»,- ասվում է հաղորդագրությունում։