ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր չափի գողություն Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Միքայել Չայլախյան փողոցում կոտրել են ՀՀ և Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի 53-ամյա Միր Մահմուդ Ղոզատիին պատկանող «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի դիացի կողային ձախ ապակին և սրահից գողացել նրան պատկանող պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ գումար, անձնագրեր, վարորդական իրավունքի վկայականներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների երրորդ քննչական բաժին, որտեղ քննիչ Վարդանյանի որոշմամաբ ՀՀ քրեական 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տուժողի դուստրը, Երևանի բնակիչ 32-ամյա Անահիտ Ստեփանյանը ասում էր․ «Մի քանի օր հայրիկիս ավտոմեքենային ինչ-որ սպիտակ ավտոմեքենա է հետապնդել։ Այդ օրը հայրիկս նստել է ավտոմեքենան, գումարը պայուսակով դրել դիմացի նստարանին, ապա երբ փորձել է ավտոմեքենան վարել նկատել է, որ կողային հայելին չկա: Երբ դուրս է եկել՝ տեսել, որ անվադողը մետաղներով կապված է։ Հենց հայելին վերցրել է ու վերադարձել, որ նստի մեքենան, տեսել է, որ ապակին ջարդված է, իսկ պայուսակը չկա։ Սա մեր կարծիքով նախօրոք պլանավորված գողություն էր ու ուզում ենք հավատալ, որ անպայման կբացահայտվի։

Իմ հայրիկը գործարար է ու հաճախակի է նրա մոտ մեծ գումարներ լինում, բայց չենք էլ կարող կասկածել, թե ով կամ ովքեր կարող են կատարած լինել։ Այսօր զանգեցինք քննիչին ասաց, որ գումարը մեծ է, այդպես շուտ չի բացահայտվի, բայց ուզում ենք հավատանք, որ իրավապահ մարմինները կբացահայտեն հանցագործությունը ու կգտնեն  գողին կամ գողերին, ինչպես նաև գումարը և մյուս գողացված ապրանքները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular