ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրակաշառքը Հայաստանի քաղաքական համակարգում երբեք մեկ համայնքով կամ մեկ քաղաքական ուժով սահմանափակված երևույթ չի եղել. Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղարշապատ համայնքում անցկացված ավագանու ընտրություններից շուրջ մեկուկես ամիս անց «Հայրենիք» կուսակցության անդամների, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի ձերբակալությունները դժվար է դիտարկել իրավական հարթության վրա։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Նման ժամանակագրությունը ինքնին լուրջ հարցեր է առաջացնում և տեղի ունեցածին հաղորդում է ակնհայտ քաղաքական ենթատեքստ։

Ընտրական իրավախախտումները, հատկապես ընտրակաշառքի հետ առնչվող դեպքերը, իրավական պրակտիկայում, որպես կանոն, բացահայտվում և քննվում են ընտրական գործընթացի ընթացքում կամ անմիջապես դրա ավարտից հետո։

Երբ քրեական հետապնդումը մեկնարկում է զգալի ժամանակ անց՝ առանց հանրությանը ներկայացվող նոր, հստակ և փաստարկված ապացույցների, այն անխուսափելիորեն ընկալվում է որպես ընտրովի արդարադատության դրսևորում։

Ավելին, ընտրակաշառքը Հայաստանի քաղաքական համակարգում երբեք մեկ համայնքով կամ մեկ քաղաքական ուժով սահմանափակված երևույթ չի եղել։

Եթե Վաղարշապատում արձանագրված ենթադրյալ խախտումները դարձել են կալանավորումների հիմք, ապա օրինաչափ հարց է ծագում՝ ինչո՞ւ նույն խստությամբ և հետևողականությամբ իրավապահ մարմինները չեն արձագանքում այլ համայնքներում արձանագրվող նմանատիպ դեպքերին, երբ դրանց հեղինակն իշխանությունն է։

Վաղարշապատի ընտրությունների ժամանակ և նախընտրական շրջանում եղել են բազմաթիվ ահազանգեր խախտումների մասին նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից (օրինակ՝ վարչական ռեսուրսների չարաշահում, բարեգործության քողի տակ քարոզչություն), բայց դրանց նկատմամբ նման խստություն չի դրսևորվել, իրավական գործընթաց չի հարուցվել:

Հենց այս անհամաչափությունն է, որ լրջորեն խաթարում է մեղադրանքների արժանահավատությունն ու իրավական ընկալումը։

Այս համատեքստում իրականացված ձերբակալությունները ոչ թե իրավական քայլեր են, այլ իշխանության համակարգված քաղաքականության արտահայտություն՝ քաղաքական դաշտը «ֆիլտրելու», ընդդիմադիր ուժերին ճնշելու և ընտրություններից առաջ կառավարելի քաղաքական միջավայր ապահովելու նպատակով։

Իրավապահ համակարգը, փոխանակ հանդես գալու որպես անկախ և չեզոք ինստիտուտ, գործարկվում է որպես քաղաքական գործընթացների վրա ազդելու մեխանիզմ։

Վերջապես, խնդիրը սահմանափակված չէ տվյալ քրեական գործով։

Այն ունի համակարգային բնույթ և վերաբերում է հանրային վստահության խոր ճգնաժամին, որտեղ արդարադատությունը այլևս չի ընկալվում որպես ժամանակին, անաչառ և կանխատեսելի ինստիտուտ, այլ՝ որպես իշխանության կողմից կիրառվող գործիք՝ իշխանությունների քաղաքական նպատակահարմարությունից բխող ժամանակացույցով։

Իմ քաղաքական զորակցությունն եմ հայտնում Խաչիկ Գալստյանին և «Հայրենիք» կուսակցության մյուս անդամներին՝ համոզված լինելով, որ տեղի ունեցողը ոչ թե իրավական արդարադատության, այլ քաղաքական ճնշման դրսևորում է։

Նման մեթոդներով քաղաքական դաշտը «մաքրելը» չի կարող ապահովել ոչ ժողովրդավարություն, ոչ վստահություն, ոչ էլ իրական կայունություն»,-գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular