ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե իմպիչմենտի պրոցեսին միս ու արյուն չտրվի, ապա ընդդիմությունը միայն մեկ տեղ կարող է իշխանափոխություն անել՝ կալանավայրերում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլը շարունակում է ընտրությունների պատրաստվել։ Օր ու ժամ չի կորցնում։ Գիշերը ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության քարտուղար, իմ ընկեր Խաչիկ Գալստյանին ու նույն կուսակցության Վաղարշապատի կառույցի պատասխանատու Արամ Քոչարյանին։ Ասյ ամսին գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Վստահ եմ՝ հիշում եք՝ Վաղարշապատում վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը 3.9% ձայն է ստացել։ Անցողիկ շեմը հաղթահարելու համար կուսակցությանը բառացիորեն մի քանի քվե է պակասել։ Եվ դա այն դեպքում երբ Արթուր Վանեցյանը քարոզարշավին գրեթե չի մասնակցել։

Այս փաստը կարմիր լույս է վառել Նիկոլի գլխում։ Ի դեմս «Հայրենիք» կուսակցության նա՝ ընտրական շեմը հաղթահարելու պոտենցիալ ունեցող ուժի վտանգ է տեսել։ Վաղարշապատին էլ գումարել է Գյումրու ՏԻՄ ընտրություններում՝ «Հայրենիք» կուսակցության մասնակցությամբ ձևավորված դաշինքի արդյունքները, ուսումնասիրել և հասկացել, որ Վանեցյանն ուժեղացնում է իր դիրքերը մարզերում ու որոշումը կայացրել՝ կալանավորել «Հայրենիք»-ի առանցքային գործիչներից մեկին՝ Խաչիկ Գալստյանին, իսկ «գործի» «հիմքեր» ստեղծելու համար՝ նաև Վաղարշապատի կառույցի պատասխանատու Արամ Քոչարյանին, որպեսզի գործը կապեն անցած ՏԻՄ ընտրությունների հետ։

Խաչիկ Գալստյանին ճանաչողները շատ լավ գիտեն, որ նա երբեք ու ոչ մի կեղտոտ գործի մեջ չի կարող ներքաշված լինի։ Նա չափազանց հավասարակշռված, արդարամիտ և ազնիվ մարդ է։ Նաև գիտնական ու լավ կազմակերպիչ։ Վաղարշապատի ընտրություններն ու Գալստյանի ձերբակալման որոշումը միմյանց հետ կապված են բացառապես Նիկոլի գլխում վառված՝ արդեն հիշատակված կարմիր լույսով։ Ավելին ասեմ, եթե Վանեցյանն ինքը ակտիվ զբաղվեր Վաղարշապատի ընտրություններով, վստահ եմ, որ այս պահին կալանքի կտանեին հենց նրան։ Չնայած՝ դա բացառել պետք չէ։ Արդեն ասել եմ՝ Նիկոլը ժամ ու օր չի կորցնում՝ այդ որոշումը նա կարող է կայացնել դեկտեմբերի 31-ի երեկոյան, հունվարի 1-ի առավոտյան կամ թեկուզ հենց հիմա։ Նորից կրկնեմ՝ Նիկոլը պատրաստվում է ընտրությունների և այդ պատրաստությունների շրջանակում այսօր փորձում է թուլացնել ևս մեկ մրցակցի։

Վերջին ամիսներին ես շատ եմ խոսել այն մասին, որ կես տարի անց կայանալիք խորհրդարանական ընտրություններն այս իշխանությունը վաղուց է արդեն կեղծել։ Այսպես եթե շարունակվեց, ինձ համար միանգամայն կանխատեսելի են այդ ընտրությունների «արդյունքները»։ Լուծումների մասին էլ եմ շատ խոսել։ Ու անկեղծ արդեն հետաքրքիր է՝ Նիկոլը դեռ քանի՞ հոգու պետք է կալանավորի, որպեսզի ընդդիմությունը հասկանա՝ իշխանափոխության հարցն օր առաջ է պետք լուծել։ Քաղաքական առաջարկը կա, իրավական մեխանիզմները՝ նույնպես։ Ու եթե իմպիչմենտի պրոցեսին միս ու արյուն չտրվի, ապա ընդդիմությունը միայն մեկ տեղ կարող է իշխանափոխություն անել՝ կալանավայրերում։ Չնայած… Դա էլ դժվար»,-գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular