ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, «ֆուտբոլի արքա» Պելեն․ պատմության այս օրը (29 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-  Իռլանդիա՝ Սահմանադրության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1884 –ծնվել է  նկարիչ Սեդրակ Առաքելյանը։

1910 –ծնվել է գրականագետ Արամ Ինճիկյանը։

1917– Ռուսաստանում իշխանության գլուխ անցած խորհրդային կառավարությունը ընդունել է դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որով ճանաչել է հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

1919 –ծնվել արձակագիր, բանաստեղծ Հովհաննես Ղուկասյանը։

1930 –ծնվել է թարգմանչուհի Սոֆի Ավագյանը։

1966 –վախճանվել է գրականագետ, բանասիրական գիտությությունների դոկտոր Սալոմե Արեշյանը։

1971 –վախճանվել է քանդակագործ, մանկավարժ, արվեստի տեսաբան Սուրեն Ստեփանյանը։

1993 –վախճանվել է հանրահայտ դերասան Մհեր Մկրտչյանը։

2004-Հայաստանի կառավարության որոշմամբ «Հայփոստ»-ի բաժնետոմսերը լիազորագրային կառավարմամբ փոխանցվել են «Կոնվերս-ինվեստ բանկ» ընկերությանը, որի փոխարեն «Կոնվերս-ինվեստ»-ը պետք է ստանա եկամուտների 20 տոկոսը:

2005-Հայազգի մեծահարուստ Գաֆեսճյանների ընտանիքին պատկանող «Կասկադ Բանկ»-ը ձեռք է բերել վրացական «Էմպորիկի Բանկ»-ը:

2013- տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձ, Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածուի մեքենայում պայթուցիկ է հայտնաբերվել։

2014- Ստեփանակերտում ԼՂ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակել է անցած հուլիսին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը ապօրինաբար հատած երկու ադրբեջանցիների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի դատավճիռը:Ադրբեջանցի դիվերսանտներից մեկը դատապարտվել է ցմահ, իսկ մյուսը 22 տարվա ազատազրկման։   

2016- վաղ առավոտյան Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ։ 


2023- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակել Մխիթար Հայրապետյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1170 —սպանվել է Անգլիայի թագավորի կանցլեր Կենտերբերիի արքեպիսկոպոս Թոմաս Բեկետը։ 

1708 —Ռուսաստանի ցար Պետրոս 1-ինի հրամանով Ռուսական կայսրության տարածքը բաժանվել է ութ գուբերնիաների։

1709 –ծնվել է  Ռոմանովների արքայատոհմից  Ռուսաստանի կայսրուհի Ելիզավետա Պետրովնան։

1721 —ծնվել է ֆրանսիայի Լյուդովիկոս 14-րդ թագավորի ֆովորիտուհի մարքիզուհի դե Պոմպադուրը։ 

1766 —ծնվել է շոտլանդացի քիմիկոս և գյուտարար Չարլզ Մակինտոշը, որը հանդիսանում է անջրանցիկ թիկնոցի (մակինտոշի) հայտնագործողը։


1768 —Ռւսաստանում Եկատերինա 2-րդ կայսրուհին մտցրել է թղթադրամը։

1788 —ծնվել է դանիացի հնէաբան Քրիստիան Յուրգենսեն Թոմսենը, որը առաջինն է պատմության մեջ սահմանել քարե, բրոնզի և երկաթի դարաշրջանները։

1800 —ծնվել է ամերիկացի գյուտարար Չարլզ Գուդիերը, որը առաջինն է աշխարհում իրականացրել կաուչուկի վուլկանացումը և ռետինի ստացումը։

1845– Տեխասը դարձել է ԱՄՆ-ի 28-րդ նահանգը:

1846 – ռուս աստղագետ Վասիլի Ստրուվեի նախաձեռնությամբ նոր հայտնաբերած մոլորակը կոչվել է Նեպտուն:

1860– ջուր է իջեցվել Միացյալ Թագավորության «HMS Warrior» աշխարհում առաջին ամբողջությամբ երկաթե զրահանավը:

1898 –ծնվել է  մեքսիկացի նկարիչ, մեքսիկական մոնումենտալ գեղանկարչության դպրոցի հիմնադիրներից մեկը հանդիսացող Սիկեյրոսը։

1911– Մոնղոլիան անկախացել է Չինաստանի Ցին դինաստիայից:

1929 –ծնվել է գերմանացի ֆիզիկոս Յուրգեն Էյլերսը։

1938– ծնվել է ամերիկացի դերասան, ճանաչված դերասանուհի Անջելինա Ջոլիի հայր Ջոն Վոյթը:

1980– վախճանվել է ռուս գրող, հուշագիր, լեզվաբան և ուսուցչուհի, բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի կին Նադեժդա Մանդելշտամը:

1986 –վախճանվել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ Անդրեյ Տարկովսկին։

1989 – չեխ գրող Վացլավ Հավելը դարձել է Չեխոսլովակիայի վերջին նախագահ:


1991- Ադրբեջանում տեղի է ունեցել պետական անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների  99,58 %-ը կողմ է արտահայտվել անկախությանը։


1993 —ուժի մեջ է մտել բիոլոգիական բազմաձևության մասին կոնվեկցիան։

1996 —Գվատեմալայում ավելի քան 36 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը ավարտվել է կողմերի միջև կնքված հրադադարով։

1998 —Կամբոջայի Կարմիր կխմերները ներողություն են խնդրել 1970-ականներին իրականացրած ցեղասպանության համար, որին զոհ է գնացել մոտ մեկ միլիոն մարդ։

2004 —վախճանվել է ամերիկացի բիոքիմիկոս և դեղաբան Ջուլիուս Աքսելորդը։

2020 —վախճանվել է ֆրանսիացի հանրահայտ մոդելյեր Պիեռ Կարդենը:

2022- 82 տարեկանում մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, «ֆուտբոլի արքա» Պելեն:

2024 — վախճանվել է ԱՄՆ 39–րդ նախագահ, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Ջիմմի Քարտերը:

Կ․ Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular