ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնյան հուշագիր․ ում հաշվին է կառուցվում մեծ խաղը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկման շուրջ իշխանությունների ստեղծած աղմուկը փորձում է այն ներկայացնել որպես խաղաղության և զարգացման հնարավորություն, սակայն իրական գործընթացները ցույց են տալիս միանգամայն այլ պատկեր։ Հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձևավորված բառախաղը՝ «Թրամփի ուղի» և «Զանգեզուրի միջանցք», առաջին հայացքից կարող է թվալ երկրորդական, բայց իրականում հենց այստեղ է թաքնված խնդրի էությունը։

Եթե կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նույնիսկ ճանապարհի անվան շուրջ, ակնհայտ է, որ հարցը ոչ թե խաղաղության, այլ վերահսկողության և ազդեցության մասին է։

Վաշինգտոնյան գործընթացին զուգահեռ Հայաստանում խորանում է ներքաղաքական ճգնաժամը։ Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, վարչական ճնշումները և քաղաքական հաշվեհարդարները դարձել են առօրյա։ Արևմտյան գործընկերների այցելությունները Երևան գնալով հաճախակի են դառնում ոչ թե հաջողված բարեփոխումների, այլ մտահոգությունների պատճառով։

Իշխանությունների քայլերը ավելի ու ավելի ակնհայտորեն հակասում են ժողովրդավարական սկզբունքներին, ինչի մասին արդեն բաց խոսվում է նաև միջազգային հարթակներում։

Եկեղեցու դեմ հարձակումները, սրբազանների և եկեղեցականների նկատմամբ ճնշումները, ոչ իշխանական համայնքապետերի, բարերարների, գործարարների և քաղաքական գործիչների ձերբակալությունները Արևմուտքում այլևս չեն ընկալվում որպես ներքին խնդիր։ Դրանք դիտարկվում են մարդու իրավունքների խախտումների համատեքստում և վտանգում են Հայաստանի և արևմտյան գործընկերների միջև արդեն իսկ մեկնարկած և պլանավորված ծրագրերի իրականացումը։

Իշխանությունների գործողությունները ոչ թե վստահություն են ավելացնում, այլ խորացնում են Հայաստանի մեկուսացման ռիսկերը։

Ադրբեջանի հետ խաղաղության ֆոնին իշխանությունները գնացել են ևս մեկ վտանգավոր քայլի։ Պաշտպանական ոլորտում հնչեցված առաջարկը պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին հնչում է հատկապես մտահոգիչ այն պայմաններում, երբ Ադրբեջանը հետևողականորեն ամրապնդում է իր ռազմական ներուժը։ Ստացվում է, որ մի կողմում կա արագ զինվող և պատրաստվող պետություն, իսկ մյուս կողմում՝ իշխանություն, որը պատրաստ է թուլացնել սեփական պաշտպանական համակարգը։ Սա չի կարող դիտարկվել այլ կերպ, քան զիջումների հերթական փաթեթ, որը կարող է բխել ոչ թե Հայաստանի, այլ հակառակ կողմի պահանջներից։

Այս նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նաև սահմանադրական փոփոխությունների թեման, որի անհրաժեշտության մասին արդեն հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ինքնության արդիականացման քողի տակ իշխանությունները փաստացի խոսում են այն պահանջների կատարման մասին, որոնք առաջ են քաշվում Ադրբեջանից՝ հրաժարում տարածքային պահանջներից և պատմական ձևակերպումներից։

Սահմանադրական փոփոխությունները դառնում են ոչ թե ներքին համախմբման, այլ արտաքին ճնշմանը հարմարվելու գործիք։
Վաշինգտոնյան հուշագրի իրական նպատակների մասին ավելի ուղիղ է խոսել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Նրա գնահատմամբ՝ ամերիկյան քաղաքականությունը ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի շահերի շուրջ է, այլ Կենտրոնական Ասիայի ռեսուրսները Եվրոպա արտահանելու ծրագրի մաս։ Խոսքը ՌԴ-ին և Չինաստանին շրջանցող նոր ուղիների ձևավորման մասին է, որտեղ Հայաստանը դիտարկվում է որպես տարանցիկ տարածք, ոչ թե ինքնուրույն դերակատար։

Սարգսյանը հիշեցնում է ԱՄՆ պաշտոնական հայտարարությունները, այդ թվում Սենատում հնչեցված Օ’Բրայանի խոսքերը, ըստ որոնց Կենտրոնական Ասիայի երկրները չափազանց հարուստ են, բայց համաշխարհային շուկաներ դուրս գալու համար կախված են Ռուսաստանից և Չինաստանից։ Այդ կախվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է բացել երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով։

Այս հայտարարությունը, եթե կապենք Դոնալդ Թրամփի տարածաշրջանային քաղաքականության, Ղազախստանի վերջին ակտիվության, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների հայտարարությունների հետ երկաթուղային, ճանապարհային, նավթային, գազային և օպտիկամանրաթելային ենթակառուցվածքների մասին, ամբողջ պատկերը դառնում է առավել քան պարզ։

Այս համատեքստում պարզ է դառնում, թե ով է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից։ Դա Հայաստանի պետական ինքնիշխանությունն է, անվտանգության համակարգը և ներքին կայունությունը։ Մեծ խաղում Հայաստանը վերածվում է միջոցի, ոչ թե նպատակի, իսկ ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունը ավելի շատ սպասարկում է արտաքին ծրագրերը, քան երկրի երկարաժամկետ շահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular