ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է  փիլիսոփա Գրիգոր Տաթևացին․ պատմության այս օրը ( 27 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Փրկարարի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1346 –վախճանվել է  փիլիսոփա Գրիգոր Տաթևացին:

1904– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Սողոմոն Տարոնցին:

1906 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Արմենը։

1906 - ծնվել է գրականագետ Արշալույս Բաբայանը։

1908 - ծնվել հայ խորհրդային անասնաբույժ, մանրէաբան  Հարություն Սարկիսովը:

1914 - ծնվել է քուրդ բանաստեղծ, թարգմանիչ Խաչիկ Մուրադովը:

1932 —ԽՍՀՄ-ում ստեղծվել է անձնագրա-վիզային ծառայություն և մտցվել է ընդանուր անձնագրային ռեժիմ:

1956– Լենինգրադի Մարիինյան օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ բեմադրվել է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:

1963 - ծնվել է քաղաքական գործիչ Ավետ Ադոնցը:

1991- ավարտվել է ԽՍՀՄ ներքին զորքերի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից:

1998– վախճանվել է գրող, հրապարակախոս, ԱՍԱԼԱ-ի հիմնադիրներից մեկը հանդիսացող Գևորգ Աճեմյանը:

1998 - վախճանվել է ֆիզիկոս Խաչիկ Բաբայանը:

2002- ներկայացվել են հունվարի 1-ից  շրջանառության մեջ դրվող 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամները: 

2007- Բեթղեհեմում` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տաճարում, հայ և հույն հոգևորականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

2008-մեծանուն երգիչ, հասարակական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրին և նրա իմպրեսարիո Լևոն Սայանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

2018-Առաջին ատյանի դատարանը բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանի միջնորդությունը, և Մայրապետյանին 30 միլիոն դրամ գրավով ազատ է արձակել կալանքից։        

 -Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարները փակել էին Երևան-Թալին մայրուղին պահանջելով  վճարել աշխատավարձերը։

2019-Վարչապետ Փաշինյանը դիմավորել է ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ռազմական ինքնաթիռները և անձամբ փորձել օդաչուի խցիկի հարմարավետությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

537 —հանդիսավորությամբ օծվել է Կոնստանտինապոլիսի Սուրբ Սոֆիայի տաճարը:

1571 —ծնվել է գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ Իոհան Կեպլերը:

1743 —վախճանվել է ֆրանսիացի դիմանկարիչ-բնանկարիչ Գիացինտ Ռիգոն:

1793 —ծնվել է շոտլանդացի ճանապարհորդ Գորդոն Լենգը, որը եղել է Աֆրիկայի հետազոտող և հանդիսացել է Տիմբուկտու հասած առաջին եվրոպացին:

1822 –ծնվել է  ֆրանսիացի միկրոբիոլոգ և քիմիկոս Լուի Պաստյորը:

1831 —Չարլզ Դարվինը բարձրացել է «Բիգլ» առագաստանավ, որպեսի իրականացնի իր այն նավարկությունը, որի ընթացքում կազմվել է նրա էվոլուցիայի տեսությունը:

1832 —ծնվել է ռուս գործարար և բարերար Պյոտր Տրետյակովը, որի անունից է կոչվում Տրետակովյան ցուցահանդեսը:

1910 – ծնվել է Խորհրդային մանրէաբան, ակադեմիկոս, Գեորգի Գաուզեն, որը հանդիսանում է ԽՍՀՄ-ում բնապահպանության հիմնադիրներից մեկը:

1918 —Գերմանիայում սկսվել է լեհական ապստամբությունը:

1923– ծնվել է ֆրանսիացի նշանավոր ճարտարագետ, աշխարհահռչակ Էյֆելյան աշտարակի հեղինակ Գուստավ Էյֆելը:

1938 - վախճանվել է ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Օսիպ Մանդելշտամը։

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի է ունեցել «Կրակ աղեղից» օպերացիան, որի ընթացքում  բրիտանական բանակի հատուկ ջոկատը գրավել է գերմանացիների կողմից օկուպացված Վոգստյոն կղզին:

1945– սկսել է գործել Արժույթի միջազգային հիմնադրամը:

1948– ծնվել է ֆրանսիացի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Ժերար Դեպարդիեն:

1949 —Հոլլանդիան ճանաչել է Ինդոնեզիայի անկախությունը:

1978 —Իսպանիայում ուժի մեջ է մտել նոր սահմանադրությունը, որը նշանակում էր Ֆրանկոի բռնապետության ավարտը:

1979 —Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել Ամինի պալատի գրոհը, որը կոչվում է նաև  «Փոթորիկ-333» օպերացիա, ԽՍՀՄ-ի հատուկ ուժերը վերացրել են Հաֆիզուլլա Ամինի հեղափոխական խորհուրդը և Ամինին փոխարինել Բաբրակ Քարմալով:

2004 —ավելի քան 50 000 լուսատարի հեռավորությամբ արձանագրվել է գերնոր աստղի  պայթյուն:

2008–սկսվել է «Հալված կապար» օպերացիան, իսրայելական զինված ուժերը Գազայի հատվածում ռազմական գործողություններ են սկսել իսլամական Համաս խմբավորման դեմ:

2023 —վախճանվել է  Glock G.m.b.H. ընկերության հիմնադիր, ավստրիացի գործարար և գյուտարար Գասկոն Գլոկը:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular