ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ ինչի՞ «լիազորություն ունեն»... լիազորություն չունեցողները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարեվերջը, կարծում ենք, ամենաճիշտ ժամանակն է՝ անդրադառնալու տարվա ընթացքում բարձրացված բավականին ուշագրավ հարցադրման: Հարցադրման հեղինակը հայաստանյան քաղաքական ուժերից մեկն է՝ «Համահայկական ճակատ» կուսակցությունը: Մանավանդ առիթ կա, ինչպես իրավաբանները կասեին, «նոր ի հայտ եկած հանգամանքների» տեսքով:

Հիշեցնենք, որ «Համահայկական ճակատը» հարցումներ էր ուղարկել ՀՀ պետական մի ամբողջ շարք գերատեսչությունների՝ կապված ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գործողությունների իրավաչափության հետ: Հարցը ձևակերպված է այսպես. «Հայաստանի Հանրապետության վարչապետը իրավունք ունի՞ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել խաղաղության պայմանագիր, հրաման տալ մարտական հենակետերից զորքերի հետ քաշման վերաբերյալ, տալ հանձնարարական՝ անձին կալանավորելու վերաբերյալ, վիրավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել իրավական այն ակտը (օրենքներ, ենթաօրենսդրական կարգավորումներ), որով սահմանվում է տվյալ գործառույթների իրականացումը»:

Որոշ ժամանակ առաջ անդրադառնալով այս թեմային՝ արձանագրել էինք, որ ՄԻՊ գրասենյակից, արդարադատության նախարարությունից և ԱԱԾ-ից «ցրողական» պատասխաններ են ստացվել՝ մոտավորապես այն բովանդակությամբ, թե դա իրենց իրավասությունից ու լիազորություններից դուրս է, այսինքն՝ իրենք «լիազորություն չունեն»:

Հետաքրքիր էր, որ ավելի քան երկու ամիս որևէ պատասխան չէր ստացվել Սահմանադրական դատարանից: Այն ժամանակ մեր թերթի հրապարակումից հետո ստացվել էր նաև ՍԴ պատասխանը, որտեղ մասնավորաբար նշված էր (սա բնութագրական է). «Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով: Նշված նորմատիվ իրավական ակտերում ամրագրված լիազորությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանը որևէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի լիազորությունների վերաբերյալ պարզաբանում տալու լիազորություն չունի»:

Այսինքն, փաստացի նույն «արտագրված» պատասխանը, ինչ մյուս մարմինները: Լեռ Կամսարը ողջ լիներ, մի հրաշալի ֆելիետոն կգրեր այս առնչությամբ: Այսինքն, մի ամբողջ Սահմանադրական դատարան, մի ամբողջ երկու ամիս՝ «պոչիկով», նստել, երկար-բարակ խորհել են ու պարզել, որ բավականին տեղին տրված հարցը... «լիազորություններից դուրս» վիճակում է:

Հա, բայց, օրինակ՝ արդարադատությունը գոնե մի երեք էջ տեքստ էր կազմել, որպեսզի, մեծ հաշվով, էլի նույն բանն ասի. «Բարձրացված հարցերը դուրս են արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակից»: Բայց գոնե մի երեք էջ գրել էին, թե ինչու... լիազորություն չունեն:

Հիմա «նոր ի հայտ եկած հանգամանքների» մասին: Մինչ այս, մինչ այն, բանը, ինչպես ասվում է, հասավ «դիվանբաշուն», տվյալ պարագայում՝ գլխավոր դատախազությանը: Այնտեղից էլ, ի վերջո, պատասխանեցին, թե «քրեական վարույթների շրջանակներից դուրս իրավական գնահատականներ չեն տրվում»: Հետաքրքիր մարդիկ են: Է, ձևավորեք այդ «շրջանակները» ու տվեք իրավական գնահատականները: Ի՞նչ մի բարդ բան է:

Եվ, վերջապես, պատասխան է ստացվել նաև Քննչական կոմիտեից: Այստեղ էլ են լակոնիզմի (հակիրճության. բացատրենք, որ ոմանց չիմացությամբ վիրավորանքի հոդվածով էս նախատոնական օրերին չմեղադրվենք) կողմնակից. «...Կոմիտեն իր գործառույթների շրջանակներից դուրս հարցադրումներին իրավասու չէ տրամադրել իրավական դրույթների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ»:

Դե, իհարկե, իրենք միայն իրավասու են 50-ից ավելի քննիչներով 1 անձնավորության 1 նախադասություն քննել... կես տարուց ավելի:

Լավ, այդքան բա՞րդ է պատասխանել թեկուզ այն հարցին՝ վարչապետը իրավունք ունի՞ վիրավորել ՀՀ քաղաքացուն: Տնաշեններ: Ասեք՝ այո, ունի: Կամ՝ ոչ, չունի: Մի ամբողջ տրակտատ են գրում, թե ինչու չեն կարող պատասխանել նույնիսկ հասարակ հարցին:

Այսինքն, այնպես չէ, որ պետական մարմինները չեն անդրադարձել իրենց ուղղված գրությանը: Անդրադարձել են: Կեցցեն, տեղեկություն ստանալու իրավունքը գոնե չեն խախտել: Բայց անդրադարձել են միայն այն բանի համար, որպեսզի ասեն, թե իրենք լիազորություն չունեն:

Ու դա ամենից շքեղաշուքն է: Որովհետև ստացվում է, որ ոչ մի պետական կառույց՝ արդնախ, գլխավոր դատախազություն, ՔԿ, ԱԱԾ, ՄԻՊ, ՍԴ, իրավասություն չունի պատասխանել արտաքուստ տարրական թվացող հարցերին, որևէ մեկն իրավասություն չունի պարզաբանել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները:

Այդ պարագայում հարցը մնում է օրակարգում. Հայաստանում կա՞ այնպիսի մարմին, որը նման լիազորություն կամ իրավասություն ունի: Թե՞ բոլորի լիազորություններն ու իրավասություններն ավարտվում են այնտեղ, որտեղ առկա է Նիկոլ Փաշինյանի և նրա SMS-ի գործոնը:

Լավ, հապա ինչի՞ լիազորություն ունեն «լիազորություն չունեցողները»: Օրինակ` երբ բանը հասնում է շինծու մեղադրանքներով ու էլ ավելի շինծու «ապացույցներով» մարդկանց նկատմամբ գործեր «կարելուն», կալանավորելուն, ճշտենք՝ այն մարդկանց, որոնց Փաշինյանն իր իշխանության համար վտանգավոր է համարում, վերոնշյալ «լիազորություն չունեցողները» միանգամից «լիազորվում» են:

Կարճ ու կոնկրետ պարզապես կարող էին ասել. քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում է, իրենցից ոչ մեկը ոչ մի լիազորություն չունի, իսկ մնացած բոլորը չունեն իրավունքներ, առհասարակ: Ինչի՞ համար էր պետք այդքան երկար-բարակ «գիտությունով չալել»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular