«Երջանիկ եմ, որ և իմ, իսկ ամենակարևորը՝ ձեր կյանքում հայտնվեց Arsen G-ն. սպասեք նոր փոփոխությունների իմ բեմական անվան մեջ». Արսեն Գրիգորյան
ՖՈՏՈՀաղորդավար, դերասան, երգիչ Արսեն Գրիգորյանն ամփոփել է 2025 թ-ը՝ կիսվելով նոր ֆոտոշարքով և այս տարվա ձեռքբերումներով:
«2025-ին ես ունեցա երկու վիճակ․ կամ ինձ շատ լավ էի զգում, կամ՝ «ճանապարհին քնած էի»։

Ես անչափ երջանիկ եմ այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ ինձ հետ այս տարում։
Երջանիկ եմ, որ և իմ, իսկ ամենակարևորը՝ ձեր կյանքում հայտնվեց Arsen G-ն։ Քանի՜ անգամ ենք միասին երգել ու պարել նոր երգերի ներքո, որքան ուրախություն ենք նվիրել միմյանց՝ դիտելով նոր տեսահոլովակներ։

Անսահման շնորհակալ եմ իմ բոլոր «partners in crime»-ներին»,-գրել է երգիչը՝ շնորհակալություն հայտնելով իր
հետևորդներին՝ «աջակցության, լայքերի, ռեպոստների և մեկնաբանությունների համար»։

«Պարզվում է՝ ես ամփոփում եմ տարին՝ չափելով իմ երջանկության մակարդակը։ Եվ ահա, անցնող տարում ես երջանիկ եմ եղել 100%՝ 365 օր անընդմեջ:

Հ.Գ. Շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա կապակցությամբ արդեն հիմա, որովհետև վախենում եմ, որ մոտ օրերս կարող եմ պատահաբար՝ ինչ-որ ռանդոմ օր, սկսել նշել»:
Գրիգորյանը նաև հավելել է՝ «Սպասեք նոր փոփոխությունների իմ բեմական անվան մեջ»։