ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը լուծարեց «Կանթեղ շաբաթաթերթ»-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում լուծարեց «Կանթեղ շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը։

Ըստ «Կանթեղ շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության՝ ընկերությունը ստեղծվել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի 2001թ. ապրիլի 10-ի թիվ 12 որոշմամբ: Ընկերության գործունեության հիմնական տեսակը հրատարակչային գործունեության իրականացումն է:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Կանթեղ շաբաթաթերթը» 2018 թվականից գործունեություն չի իրականացնում և չունի գրանցված աշխատակիցներ։ Ընկերությունը 03.10.2017 թվականից հաշվարկ-հաշվետվություններ չի ներկայացրել ՊԵԿ։ Ընկերության տնօրենը ազատվել է պաշտոնից 2018 թվականի հուլիսի 19-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզպետի թիվ 84 կարգադրության հիման վրա։

Ընկերության նախկին տնօրենը մահացել է և անհնարին է դարձել փաստաթղթերի մասին որևէ տեղեկատվության ձեռքբերումը։ Ընկերության գույքի մասին տեղեկատվություն առկա չէ և գույք չի հայտնաբերվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular