ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բախումներ տաջիկ-աֆղանական սահմանին. uպանվել են տաջիկ սահմանապահներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դեկտեմբերի 24-ի գիշերն աhաբեկչական կազմակերպության երեք զինված անդամներ անօրինական կերպով հատել են սահմանը Աֆղանստանից դեպի Տաջիկստան:

Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի այսօր տարածած հայտարարության համաձայն` խախտողները հրաժարվել են ենթարկվել զենքը վայր դնելու հրամանին, ինչը հանգեցրել է սահմանապահների հետ բախման: Երեքն էլ սպանվել են: Փոխհրաձգության ժամանակ զոհվել են նաև երկրի սահմանապահ զորքերի երկու անդամներ:

Գործակալության հայտարարության մեջ նշվել է, որ կազմակերպության անդամները պլանավորել են զինված հարձակում իրականացնել սահմանային դիրքի վրա: Դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել են երեք «Մ-16» հրացան, մեկ «Կալաշնիկով» ինքնաձիգ, երեք խլացուցիչով ատրճանակ, 10 ձեռքի նռնակ, գիշերային տեսողության նշանոց, պայթուցիկ նյութեր և այլ զինամթերք։

Սա վերջին մեկ ամսվա ընթացքում Աֆղանստան-Տաջիկստան սահմանի երրորդ զինված հարձակումը և անօրինական հատումն է, որի արդյունքում զոհվել են քաղաքացիական անձինք և զինծառայողներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular