ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱԵ-ի վրա հարձակումը կրոնական հարց չէ, այլ պատմական ուղեծրի ձևափոխում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

anna-news.info–ն «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Հայաստանի Սուրբ կոդի ոչնչացումը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում ընթանում է Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ)՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող վերջին խոշոր հոգևոր հաստատության հեղինակությունն ու օրինականությունը խաթարելու աննախադեպ գործողություն: Նպատակն է ստեղծել ռեժիմին հավատարիմ արտաքին կառավարվող կիսաեկեղեցական կառույց: ՀՀ վարչապետի գրասենյակը, չկարողանալով անմիջականորեն ենթարկեցնել Գարեգին Բ կաթողիկոսին, սկսել է Եկեղեցու ներսում ներքին պառակտման գործընթաց: Արշավը գլխավորել է Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Քյարամյանը, որը, մեղադրելով Գարեգին Բ-ին «կուսակրոնության երդումը խախտելու» մեջ, միացել է Փաշինյանին: Աղբյուրների համաձայն, նա ինքն ունի ապօրինի որդի՝ Արգիշտի Քյարամյանը, որը մինչև 2024 թվականի նոյեմբերը զբաղեցրել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը: Հենց Արգիշտին էլ՝ իր հոր հետ միասին, հավաքագրել էր Եկեղեցու ղեկավարի վերաբերյալ կոմպրոմատային նյութեր, որոնք օգտագործվում են ճնշում և հարկադրանք գործադրելու համար: Ներկայում Արարատի, Վայոց ձորի, Մասյացոտնի և Արցախի թեմերի առաջնորդներն են միացել Փաշինյանի պառակտման նախաձեռնությանը։ Հատկապես ակտիվ է Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, որը համարվում է Գարեգին Բ-ին փոխարինելու «գլխավոր թեկնածուն»։ Ինքը՝ Փաշինյանը, շարունակում է ակտիվորեն մասնակցել կիրակնօրյա պատարագներին՝ ներգրավելով քահանաների, որոնք անգամ նշանակված չեն որոշակի վայրերում: Չնշանակված քահանաների օգտագործումը ապագա կիսաեկեղեցու նախատիպն է: Վարչապետն է որոշում, թե ով և որտեղ է ծառայում: Սա սրբազան ուղղահայացի դեգրադացիա է վարչականի: Փաշինյանը ցույց է տալիս, որ հնարավոր է գործել առանց կենտրոնի:

Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակման մեկ այլ կարևոր նպատակը Սփյուռքի վրա գաղտնի հարձակումն է: Հայ առաքելական եկեղեցին ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի Սփյուռքի հիմնական կապող մեխանիզմն է: Եթե ՀԱԵ-ն բաժանվի, Սփյուռքը կկորցնի իր միասնական ձգողականության կենտրոնը: Այստեղից էլ Բալթյան թեմի, արտաքին եպիսկոպոսների և այլ «կոսմոպոլիտ» գործիչների ակտիվացումը:

ՀԱԵ-ի համակարգված և հետևողական ոչնչացումը յուրաքանչյուր նոր քայլով հիշեցնում է ուկրաինական սցենարը, որտեղ ուժայինների օգնությամբ, քահանաների հալածանքներով և արտաքին գործիչների մասնակցությամբ ազատ եկեղեցին փաստացի ոչնչացվեց՝ դառնալով բռնակալական և արյունալի ռեժիմի հաստատման նախապայման։

Սադրված ռազմական պարտություններից և Արցախի կորստից, Ցեղասպանության մոռացումից և պետական լեգիտիմության սպառումից հետո ՀԱԵ-ն է մնում հայկական երկար պատմական հիշողության վերջին կրողը։ Նման պահերին Եկեղեցին վտանգավոր է ոչ թե իր գործողություններով, այլ իր գոյությամբ՝ որպես բարոյական համեմատության կետ, իր հոգևորությունը ստուգելու ուղղաձիգ։ ՀԱԵ-ի վրա հարձակումը կրոնական հարց չէ, այլ պատմական ուղեծրի ձևափոխում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular