ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ ստվերը հանդիպում է ուժին. «Ազիզյաններից» Մարի Պետրոսյանը՝ նոր ֆոտոշարքում

ՖՈՏՈ

«Ազիզյանները» սիթքոմից հայտնի դերասանուհի Մարի Պետրոսյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել լուսանկարիչ Լևոն Ալեքսանյանի հետ համագործակցությամբ: Instagram-ում հրապարակված կադրերում դերասանուհին իր ուժը ցուցադրում է՝ ստվերների հետ «խաղում»: «Այնտեղ, որտեղ ստվերը հանդիպում է ուժին»,-վերնագրված է շարքը:

IMG_4941.jpeg (121 KB)

Կադրերում Մարին կիպ սպիտակ զգեստով  է՝ դասական դիմահարդարմամբ:

Դերասանուհին վերջերս պատմել էր, որ նախկին ամուսնու կողմից ենթարկվել էր բռնության, և այժմ վերադառնում է ավելի ուժեղ և կոփված:

IMG_4942.jpeg (52 KB)

Օրերս Մարին Instagram-ում նոր տեսանյութ էր տեղադրել, որում ցուցադրել էր մարմնի վրա բռնության հետքերը ու խոսել վերջին շրջանում իր կերպարանափոխությանն ու ակտիվությանն ուղղված մարդկանց արձագանքից:

IMG_4943.jpeg (106 KB)

«Ինձ համար շատ դժվար է կիսվել այս նկարներով։ Բայց նրանք, ովքեր անցել են բռնության միջով ու դեռ փորձում են ապրել, երբեք առիթ չեն տալիս որևէ մեկին՝ դատելու իմ հագուկապը կամ իմ կյանքը։

IMG_4944.jpeg (57 KB)

«Երեկ ծեծված էր, այսօր արդեն պարում է». բռնությունն ունի այս տեսքը, ապրելու ցանկությունն ունի այս տեսքը, և Աստծուն հավատալը՝ նույնպես։ Հավատացեք։ Մի՛ կոտրվեք։ Եվ երբեք մի դատեք այն մարդուն, որի ճանապարհը դուք չգիտեք»,-հոլովակին կից գրել էր Մարին:

IMG_4945.jpeg (60 KB)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular