ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիկնիզյանը բացահայտել է Սերբիայում աշխատավարձը և բացատրել՝ ինչու է հրաժարվել «Զենիթի» առաջարկից

ՍՊՈՐՏ

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը լրագրող Նոբել Առուստամյանին տված հարցազրույցում պատմել է սերբական ակումբում իր եկամուտների մասին: Ֆուտբոլիստի խոսքով՝ ներկայումս հանդես է գալիս Բելգրադի «Ցրվենա Զվեզդայում», որտեղ տարեկան վաստակում է մոտ 600 հազար եվրո:

Միևնույն ժամանակ, Մոսկվայի «Լոկոմոտիվում» նրա աշխատավարձը բարձր էր՝ տարեկան 5,5 միլիոն ռուբլի, որն այդ ժամանակ կազմում էր մոտ 750 հազար եվրո: Հարցազրույցի ընթացքում հայտնի է դարձել նաև, որ Տիկնիզյանն առաջարկ է ստացել Սանկտ Պետերբուրգի «Զենիթից»։

Կապտանռնագույնները պատրաստ էին պաշտպանին վճարել տարեկան 10,5 մլն ռուբլի (մոտ 1,1 մլն եվրո), իսկ «Լոկոմոտիվը» համաձայնել էր տրանսֆերին: Սակայն ինքը՝ ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխությունից՝ որոշելով սպասել կարիերան Եվրոպայում շարունակելու տարբերակին։

Բացի այդ, ավելի վաղ մոսկովյան ակումբը Տիկնիզյանի վերաբերյալ պաշտոնական առաջարկներ էր ստացել իսպանական «Լեգանեսից» եւ «Սեւիլիայից», սակայն այդ ժամանակ «Լոկոմոտիվը» մերժել էր՝ չնայած ֆուտբոլիստի ցանկությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular