ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնաթիռի կործանման հետևանքով Լիբիայի ԳՇ պետը մահացել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լիբիայի ազգային միասնության կառավարությունը պաշտոնապես հաստատել է բանակի գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադի մահը։

Նրան տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Թուրքիայում՝ Անկարայից մեկնելուց անմիջապես հետո։

«Ողբերգական և ծանր այս միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից պաշտոնական այցից վերադառնալու ընթացքում։ Այս ծանր կորուստը հսկայական հարված է ազգի, զինված ուժերի և ողջ ժողովրդի համար»,- ասված է Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի հայտարարության մեջ։

Վարչապետը հայտնել է նաև, որ ինքնաթիռում գտնվել են Լիբիայի ցամաքային զորքերի հրամանատարը, զինվորական արտադրության վարչության ղեկավարը, գլխավոր շտաբի պետի խորհրդականը և լուսանկարիչը։

Ինքնաթիռի կործանման պատճառը դեռևս հայտնի չէ։

Դբեյբան պաշտպանության նախարարին հանձնարարել է Անկարա ուղարկել պաշտոնական պատվիրակություն՝ հետաքննության ընթացքը վերահսկելու նպատակով։

Լիբիայի քաղաքական հարցերով նախարար Վալիդ Էլլաֆին Libya Alahrar հեռուստաալիքին հայտնել է, որ ինքնաթիռը վարձակալված է եղել Մալթայում, սակայն, նրա խոսքով, «բավարար տեղեկություններ չկան դրա սեփականատիրոջ կամ տեխնիկական պատմության վերաբերյալ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular