Արձանագրվել է թանկարժեք մետաղների գների աճ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆNYMEX բորսայում կայացած առևտրային նստաշրջանի արդյունքներով արձանագրվել է թանկարժեք մետաղների գների աճ։
Մասնավորապես, ոսկու արժեքը բարձրացել է 3.03 տոկոսով՝ հասնելով 4503.80 դոլարի։ Արծաթի գինը նույն օրը աճել է 0.61 տոկոսով և կազմել 69.08 դոլար։ Զգալի աճ է գրանցվել նաև պլատինի շուկայում․ դրա գինը ավելացել է 5.50 տոկոսով՝ սահմանվելով 2213.10 դոլար մակարդակում։
Նշվում է, որ ներկայացված բոլոր գները հաշվարկված են մեկ տրոյական ունցիայի համար, որի քաշը կազմում է 31.1 գրամ։