ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն անձամբ է գլխավորելու Մայր Աթոռի դեմ գրոհը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սանկտ Պետերբուրգ այցով պայմանավորված Նիկոլ Փաշինյանն այս կիրակի որևէ պատարագի չի մասնակցել, չեն մասնակցել նաև նրա կողմնակիցները, որոնց համար բավականին հարմարավետ առիթ է ստեղծվել, չկատարել իրենց «պատրոնի» հրահանգը և չգնալ որևէ եկեղեցի մասնակցելու կարգալույծ հռչակված քահանաներից մեկնումեկի մատուցած պատարագին։

Փոխարենը Փաշինյանը մտադիր է մինչև հաջորդ կիրակի արդեն անձամբ գրոհ իրականացնել Մայր Աթոռի Վեհարանի և կաթողիկոսի դեմ։ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին անվանարկող տեղեկություններ հրապարակելով՝ գործող իշխանություններին թվում է, թե կարող են արդեն անցնել անձամբ կաթողիկոսի դեմ հարձակման, և նա նախորդ շաբաթ տեղի ունեցած տապալումը, երբ գործող իշխանություններին և նրանց սատարող տիարադավ եպիսկոպոսներին չհաջողվեց գրոհել Մայր Աթոռը, պետք չէ դիտարկել որպես իշխանության հետքայլ, ընդհակառակը, Փաշինյանը բաց տեքստով իր կողմնակիցներին ասել է, որ անձամբ է առաջնորդելու այդ երթը, որպեսզի որևէ մեկը չհամարձակվի փախչել և չկատարել իր հրահանգը։

Ըստ տարբեր ԶԼՄ-ների, արդեն դեկտեմբերի 28-ին ինքը՝ Փաշինյանը, պատրաստվում է վերջնականապես լուծել Մայր Աթոռի հարցը։ Մինչ այդ առաջիկա օրերին տարբեր անձանց ձերբակալություններ են տեղի ունենալու, այդ թվում թե՛ կաթողիկոսի մտերիմների և թե՛ բարձրաստիճան հոգևորականների։ Որոշ տեղեկությունների համաձայն, նա կաթողիկոսի տարբեր ազգականների ևս ձերբակալելու հրահանգ է տվել, և իրավապահ կառույցները Ամանորից առաջ ստիպված են լինելու կատարել նրա բոլոր ապօրինի հրահանգները։

Էմմա Մովսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular