ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Ադրբեջանը կփոխարինի Ռուսաստանին Հայաստանի վառելիքի շուկայում. Deutsche Welle

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանից բենզինի ներմուծումը Հայաստան քայլ է դեպի դիվերսիֆիկացում, բայց դա կնվազեցնի՞ արդյոք Երևանի էներգետիկ կախվածությունը Մոսկվայից, թե՞ կմնա խորհրդանշական ժեստ քաղաքական համաձայնությունների ֆոնին: Այս մաիսն գրում է  Deutsche Welle-ն։

Դեկտեմբերի 19-ին 22 վագոնով գնացքը երկիր է հասցրել 1300 տոննա AI-95 բենզին՝ Ադրբեջանի պետական SOCAR ընկերության առաջին խմբաքանակը։

Դիտորդների կարծիքով՝ այս իրադարձությունը նշանավորում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հիմնարար փոփոխություն. Երևանն ու Բաքուն պասիվ տարանցիկից անցնում են ակտիվ առևտրի՝ միաժամանակ փորձարկելով Ռուսաստանի ավանդական տնտեսական գերիշխանության ուժը տարածաշրջանում։

Այս նախադեպից հետո Հայաստանում տրվող հիմնական հարցն այն է, թե որքանո՞վ է իրատեսական երկրի համար ռուսական էներգիան փոխարինել ադրբեջանականով, կամ գոնե զգալիորեն նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից, որը շատերը Երևանում համարում են քաղաքական ճնշման գործիք։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Մոսկվայից լիակատար անկախությունը դեռ շատ հեռու է։ 2024 թվականին Հայաստանը ներմուծել է 489,100 տոննա նավթամթերք։ Ռուսաստանը մնացել է գերիշխող մատակարար՝ 61.2% շուկայական մասնաբաժնով, որին հաջորդում են Իրանը (6%), Մալթան (5.9%), Բուլղարիան (4.9%) և Հունաստանը (4.6%): Այս ֆոնին՝ Ադրբեջանից առաջին խմբաքանակը (1300 տոննա) ծովի մեջ կաթիլ է թվում, որը ծածկում է երկրի տարեկան կարիքների 0.3%-ից պակասը։

Ադրբեջանակն գնացքի ժամանումը բուռն արձագանք է առաջացրել Հայաստանում՝ ցույց տալով հասարակության մեջ տասնամյակներ տևած հակամարտությունից հետո առկա պառակտումները։ Ընդդիմությունը գործարքն անվանում է ազգային շահերի փաստացի զիջում։

Ըստ գործակալության՝ Հայաստանի էներգետիկ շուկայի դիվերսիֆիկացիան տեղավորվում է Բրյուսելի հետ Երևանի մերձեցման ընդհանուր տրամաբանության մեջ: Բրյուսելը մշտապես պաշտպանել է Երևանի և Բաքվի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը՝ դա համարելով երկարաժամկետ խաղաղության հիմք և Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու հնարավորություն։

Դեռևս ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը կնշանավորի՞ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության սկիզբը՝ հաշվի առնելով դիվանագիտական կապերի և լիարժեք խաղաղության պայմանագրի բացակայությունը։ Ներկայում համագործակցությունը գործում է փորձնական ռեժիմով։ Փաշինյանն արդեն իսկ ներկայացրել է լոգիստիկ մարտահրավերները՝ նշելով Վրաստանի տարածքով տարանցիկ սակագների հետ կապված որոշ խնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular