ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հոնկոնգյան գրիպը» ակտիվորեն տարածվում է երեխաների շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրամիության երկրներում շարունակվում է գրիպի ակտիվ շրջանառությունը, որտեղ գերիշխող է A տիպի վիրուսը, մասնավորապես՝ A(H3N2) շտամը, որը հայտնի է որպես «հոնկոնգյան գրիպ», փոխանցում է «Ռիա նովոստի»-ն։

Եվրոպական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի (ECDC) հրապարակած նյութերում նշվում է, որ A(H3N2) վիրուսի ամենաբարձր ակտիվությունը դիտվում է երեխաների շրջանում։ Առավել խոցելի են 5-ից 14 տարեկանները, որոնց մոտ արձանագրվում է վարակման դեպքերի առավել մեծ բաժինը։

Մասնագետների տվյալները ցույց են տալիս, որ երեխաների շրջանում բարձր հիվանդացությունը զգալի դեր է խաղում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի ձևավորման մեջ, ինչի հետևանքով առողջապահական համակարգերը շարունակում են հետևել գրիպի տարածման դինամիկային ամբողջ տարածաշրջանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular