ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը խոսել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են և լավ են ընթանում, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ուկրաինայի և Ռուսաստանի շուրջ բանակցությունները շարունակվում են... Բանակցությունները լավ են ընթանում»,- լրագրողներին ասել է Թրամփը Ֆլորիդայի տեղակայված իր Մար-ա-Լագո կալվածքում։

Անցյալ շաբաթավերջին Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը Մայամիում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի և ամերիկացի առաջնորդի փեսայի՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշների հետ։

Ավելի վաղ, ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններից հետո, Վիտկոֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները Մայամիում քննարկել են ընդհանուր ռազմավարական մոտեցման մշակումը, ԱՄՆ խաղաղության ծրագիրը, Կիեւի համար Վաշինգտոնի անվտանգության երաշխիքները և Ուկրաինայի վերակառուցման հարցերը։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular