ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհետացած չորս երեխաներին գտել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սամարայի մարզում շաբաթ օրը զբոսանքի գնացած և չվերադարձած չորս երեխաները կիրակի առավոտյան ինքնուրույն եկել են եկեղեցի։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչությունը։

Շաբաթ օրը Բեզենչուկ ավանից 10-ամյա մի տղա և 5-ից 11 տարեկան երեք աղջիկ գնացել էին զբոսանքի և տուն չէին վերադարձել։ Անհետացման փաստով մարզային քննչական վարչության քննիչները սպանության հոդվածով գործ էին հարուցել։ Ավելի ուշ Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունը հայտնել է, որ երեխաները գտնվել են, նրանց նկատմամբ հակաիրավական գործողություններ չեն կատարվել։

«Առավոտյան երեխաներն ինքնուրույն եկել են եկեղեցի»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ըստ մարզային քննչական վարչության՝ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Այժմ քննիչները պարզում են անչափահասների՝ տնից հեռանալու պատճառներն ու հանգամանքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular