Նեթանյահուն Ֆլորիդայում ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Իրանին կրկնակի հարվшծներ հասցնելու հնարավորությունը. NBC News
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 29-ին Ֆլորիդայում ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Իրանին կրկնակի հարվածներ հասցնելու հնարավորությունը, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն, Նեթանյահուն մտադիր է ապացույցներ ներկայացնել Թեհրանի հրթիռային ծրագրի ընդլայնման և նրա միջուկային օբյեկտների վերականգնման վերաբերյալ, որոնք համարվում են սպառնալիք Իսրայելի, տարածաշրջանի և ԱՄՆ շահերի համար։