ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր-Նորքում մեքենան մի քանի անգամ վա րել են քաղաքացու վրա՝ uպանելով նրան․ ի՞նչ նորություններ կան դեպքի մասով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, ապա սպանություն։ Մամուլում գրվեց, որ մի խումբ տղաներ վիճաբանել են, միջադեպի մասնակիցներից մեկը՝ 31-ամյա Բորիս Արզումանյանն ընկել է գետնին, հակառակ կողմի մասնակիցները, տեսնելով գետնին ընկած անձին, որոշել են մեքենան մի քանի անգամ քշել նրա վրա, այնքան են մեքենան վարել քաղաքացու վրա, մինչև ստացած վնասվածքներից Արզումանյանը մահացել է։

Ավելի ուշ պարզվեց, որ  Երևանի Նոր Նորքում սպանված Բորիս Արզումանյանը եղել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու:

Բորիս Արզումանյանի սպանության դեպքով նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն, ի՞նչ նորություններ կան դեպքի մասով: 

MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե, որտեղից նշեցին․ «Սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք, իսկ երրորդի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցը»։

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular