ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԳԱՏԷ-ն պահանջում է մուտք Իրանի օբյեկտներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) շարունակում է պնդել Իրանի միջուկային օբյեկտներին լիարժեք մուտք ունենալու անհրաժեշտությունը՝ դրանց անվտանգության և իրական վիճակի վերաբերյալ Թեհրանի հայտարարությունները ստուգելու համար։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագիրը չի սահմանափակվում միայն այն երեք օբյեկտներով, որոնց մասին հաճախ է խոսվում միջազգային հարթակներում։ Թեև այդ օբյեկտները կարևոր դեր ունեն ուրանի վերամշակման, կոնվերսիայի և հարստացման գործընթացներում, Իրանի միջուկային ենթակառուցվածքը շատ ավելի լայն է։

Գրոսսին նշել է, որ Իրանը ունի զարգացած միջուկային ծրագիր՝ ընդգրկելով գիտահետազոտական նշանակալի բաղադրիչ և բազմաթիվ այլ օբյեկտներ երկրի տարածքում։ Դրանց թվում է նաև «Բուշեր» ատոմակայանը, ինչպես նաև նոր ատոմային էլեկտրակայանների կառուցման ծրագրեր։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հավելել է, որ գործակալությունը շարունակում է աշխատանքը բոլոր ուղղություններով՝ անկախ այն հայտարարություններից, ըստ որոնց Իրանի միջուկային օբյեկտները իբր ոչնչացված են։ Նրա խոսքով՝ վերահսկողությունն ու ստուգումները մնում են գործակալության առաջնային գործառույթներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular