ԵՄ-ն բանաձև է ընդունել Ադրբեջանում շարունակվող բռնաճնշումների վերաբերյալ՝ հիշատակելով նաև հայ գերիներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրոպական Միությունը բանաձև է ընդունել Ադրբեջանում շարունակվող բռնաճնշումների վերաբերյալ՝ հիշատակելով նաև հայ գերիներին։
Ընդունված բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում պահվում են ավելի քան 300 քաղբանտարկյալներ, ինչպես նաև 23 հայ ռազմագերիներ, այդ թվում՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարները։
Բանաձևը խստորեն դատապարտում է ադրբեջանական ռեժիմի կողմից շարունակվող մարդու իրավունքների խախտումները և կոչ է անում պատժամիջոցներ կիրառել անհատների նկատմամբ։
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան դժգոհություն է հայտնել բանաձևի վերաբերյալ և նշել, որ պատրաստվում է պատասխան հայտարարություն։
«Մենք չենք լռելու նման փորձերի նկատմամբ»։ Մեր պետությունը բաց է ցանկացած համագործակցության համար, որտեղ տեղ չկա կրկնակի ստանդարտների համար։ Ոչ մի մարմին իրավունք չունի այսպես վարվել մեր երկրի հետ։ Ադրբեջանը կշարունակի վճռականորեն արձագանքել նման կողմնակալ գործողություններին», - հայտարարել է նա։