ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա նվաճում է, որի համար ես իսկապես հպարտ եմ. Պերկովիչ

ՍՊՈՐՏ

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը իր թիմի գրանցած պատմական պատմական նվաճումը՝ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը, առանձնակի է կարևորում ոչ միայն իր, այլև ամբողջ թիմի համար:

«Շնորհավորում եմ ֆուտբոլիստներիս այս պատմական նվաճման կապակցությամբ: Սա մեծագույյն նվաճում էր, ինչի համար ես շատ հպարտ եմ»,- ասել է մարզիչը: 

Խոսելով Կիևի «Դինամո»-ից կրած պարտությունից՝ Պերկովիչն ասաց, որ կիևյան ակումբը լավագույն թիմերից է, որի դեմ խաղացել են եվրագավաթային այս մրցաշարում։

«Պետք է դասեր քաղենք այս տեսակ խաղերից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղային ասուլիսում ասաց Պերկովիչը:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն մրցեց Կիևի «Դինամո»-ի հետ ու զիջեց 2:0 հաշվով: «Նոա»-ն գործնականում ապահովել էր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում: Հայաստանի չեմպիոնը պատմական նվաճման է հասել` դառնալով հայկական ակումբներից առաջինը, որը դուրս է եկել եվրագավաթային այս մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular